Հունիսի 30-ին Սևանի «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ ՀՖՖ 16-րդ հերթական ժողովը: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից,ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները քվեարկեցին ֆինանսական հաջորդ տարվա բյուջեի հաստատման օգտին:
Ժողովի ընթացքում քվեարկության դրվեց «Միկա ՖԱ» ՀԿ-ի, «Ուլիս ՖԱ» ՀԿ-ի, «Արմավիր ՖԱ» ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան ՖԱ» ՀԿ-ի, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք ՖԱ» ՀԿ-ի, «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունից հեռացնելու ՀՖՖ Գործկոմի առաջարկը, որը քվեարկությամբ հաստատվեց ժողովի կողմից:
Ժողովի պատվիրակները քվեարկությամբ հաստատեցին ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ, «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ, «Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ, «ՖԱ Արարատ» ՀՁ ՓԲԸ, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ, «Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ, «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ, «ՖԱ Արցախ» ՀԿ, «Արարատ Արմենիա» ՖԱ ԲԲԸ, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմանդրամ», «Զվարթնոց ՖԱ» ՍՊԸ դիմումները:
Հաստատվեց նաև «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու հարցը:
©2018 Armenian Soccer
Կայացավ ՀՖՖ 16-րդ հերթական ժողովը. «Շիրակը» և ևս 7 ակումբ հեռացվեցին ՀՖՖ անդամությունից
Clubs
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League
- National Cup
- Euro Cups