ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Բանանցը» Մինսկում ընթացող հավաքի առաջին խաղում 2:2 հաշվով է ավարտել Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ իր հանդիպումը:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Մինսկի «Տրակտոր» մարզադաշտում կայացած խաղը առաջ չէր գոլային պահերով, սակայն հանդիպումը գոլառատ ստացվեց: Առաջինը հաջողության հասան ուզբեկական թիմի ֆուտբոլիստները՝ առաջին խաղակեսի վերջնամասում ստանդարտի խաղարկման արդյունքում գլխի հարվածով բացելով հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկում «Բանանցի» դրությունն էլ ավելի բարդ դարձավ, քանի որ «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներն այս անգամ հաջողության հասան գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում:
Սակայն «Բանանցի» ֆուտբոլիստներին այս անհաջողությունները չընկճեցին: Նախ անհատական փայլուն անցմամբ խաղի հաշիվը կրճատեց Լեսթեր Պելտիերը, ապա իր ֆիրմային տուգանային հուժկու հարվածով մրցակցի դարպասապահին անօգնական դրության մեջ թողեց Վահագն Այվազյանը:
Ընդամենը երկու օր անց՝ հուլիսի 1-ին, «Բանանցը» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի՝ այս անգամ ռուսական «Տամբովի» հետ:
29.06.08, Մինսկ, «Տրակտոր» մարզադաշտ
Բանանց - Լոկոմոտիվ Տաշքենդ 2:2 (0:2)
Գոլերը՝ 0:1 - 43, 0:2 - 47, 1:2 - Լեսթեր Պելտիեր 59, 2:2 - Վահագն Այվազյան 75
«Բանանց» - Ստեփան Ղազարյան, Բորիսլավ Յովանովիչ, Էդուարդ Կպոդո, Նարեկ Պետրոսյան (Արթուր Ավագյան 60), Վահագն Այվազյան (Հակոբ Հակոբյան 83), Սոլոմոն Ուդո, Կուասի Սիբո, Օգնեն Կրասիչ (Արամ Բարեղամյան 60), Իգոր Ստանոևիչ (Կարեն Մելքոնյան 60), Լեսթեր Պելտիեր, Սանթոս (Էրիկ Պետրոսյան 60):
©2018 Armenian Soccer
Clubs
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League
- National Cup
- Euro Cups