Rate this item
(0 votes)

Հայտնի են ֆուտզալի կանանց ՀՀ հավաքականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարի մրցակիցները

Հուլիսի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտզալի կանանց 2019 թվականի Եվրոպայի առաջնության նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը: Ստուգատեսում նորամուտընշող և Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ  ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում և հանդիպելու է Մոլդովայի և Բելառուսի ընտրանիների հետ: Մրցաշարն անցկացվելու է Մոլդովայում օգոստոսի 21-26-ը, իսկ հաջորդ փուլի ուղեգիրը նվաճելու է միայն խմբի հաղթողը: Հաջողության դեպքում, ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի C խմբում հանդիպելու է Ուկրաինայի, Հունգարիայի և Ղազախստանի թիմերի հետ: Այս փուլի հադիպումները կկայանան սեպտեմբերի 11-16-ը:

©2018 Armenian Soccer

back to top