Rate this item
(0 votes)

«Փյունիկ» - «Վարդար» հանդիպման նախախաղային մարզումների և ասուլիսների ժամանակացույցը

Հուլիսի 12-ին ժամը 18:00-ին  Երևանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա  Եվրոլիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» , Հայաստան-«Վարդար» ,Մակեդոնիա հանդիպումը:
Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, հուլիսի 11-ին ժամը 16:15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում տեղի կունենա «Վարդարի» գլխավոր մարզիչ Բոբան Բաբունսկիի մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ Մակեդոնիայի բազամկի չեմպոինի կազմում ներկայումս հանդես է գալիս  ՀՀազգային հավաքականի խաղացող Տիգրան Բարսեղյանը:
Հուլիսի 11-ին ժամը 18:15-ին «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում կկայանա «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 17:00-ին «Հանրապետական» մարզադաշտում մարզում կանցնացնի «Վարդար»-ը, 19:00-ին՝ «Փյունիկ»-ը:
Երկու թիմերի մարզման առաջին 15 րոպեն բաց են լրագրողների համար:


©2018 Armenian Soccer

back to top