Rate this item
(0 votes)

Արամ Ոսկանյան. «Ամեն ինչ անելու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»

ՀՀ փոխչեմպիոն Երևանի  «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը երեկ Եվրո լիգայի որակավորման առաջին փուլի «Սարաևոյի» հետ  հուլիսի 11-ի  տնային հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին.

- Պարոն Ոսկանյան, ինչպես կամփոփեք «Բանանցի» նախապատրաստական շրջանը և ինչ կասեք թիմի նորեկների մասին:
- Նախապատրաստական շրջանը երկու մասին էր բաղկացած: Երկու շաբաթ հավաք անցկացրինք մեր բազայում, հետո խաղային հավաք անցկացրինք Մինսկում: Ընդհանուր առմամբ բավական լավ տպավորություն ստացանք, բացառությամբ այն, որ ծանր վնասվածք ստացավ Դմիտրի Խովբոշան և կարելի է ասել այդ դիրքի համար, մի փոքր, փաստի առաջ կանգնեցինք: Թիմը համալրել են Անատոլի Այվազովը, Իգոր Ստանոևիչը և Սոլոմոն Ուդոն: Իրենք ադապտացիայի հետ կապված խնդիր ունեն, սակայն ժամանակի ընթացքում դա էլ կուղղվի:

- Թիմից հեռացել է առաջատարներից մեկը՝ Ռումյան Հովսեփյանը: Հնարավոր չէ՞ր նրա հետ նոր պայմանագիր ստորագրել:
- Ռումյան Հովսեփյանը նախորդ մրցաշրջանում շատ մեծ օգուտ տվեց մեզ: Բայց սա ֆուտոլ է: Ֆուտբոլիստն ու ակումբի ղեկավարությունը համաձայնության չեկան և նա հեռացավ:

- Ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել Ռումյան Հովսեփյանի բացը: Կա՞ն այլ առաջատարներ:
- Առաջատարներ են մեր ավագները՝ Ստեփան Ղազարյանը, Վահագն Այվազյանը և Արամ Բարեղամյանը: Որպես լիդեր կնշեմ նաև Լեսթեր Պելտիերին:

- Վերջին ընկերական խաղում աջ պաշտպանի դիրքում խաղաց Սոլոմոն Ուդոն: Ի՞նչ կասեք նրա մասին և որտե՞ղ էիք պատրաստվում օգտագործել Խովբոշային:
- Նախորդ մրցաշրջանում աջ պաշտպանի դիրքում ավելի շատ հանդես եկավ նոմինալ կիսապաշտպան Վահագն Այվազյանը: Դմիտրի Խովբոշային ցանկանում էինք ամրացնել աջ պաշտպանի դիրքում, Սոլոմոն Ուդոյին նույնպես փորձարկեցինք այդ դիրքում, սակայն գտանք, որ նա ավելի շատ օգուտ կտա դաշտի կենտրոնական հատվածում:

- Վաղվա խաղից առաջ ավելի շատ վստա՞հ եք, թե լարված:
- Լարվածություն կլինի, սակայն ֆուտբոլիստներին մենք պետք է վստահություն փոխանցենք, որովհետև «Սարաևոն» համալրված որակյալ ֆուտբոլիստներով համալրված բարձրակարգ թիմ է: Ֆուտբոլիստներին պետք է վստահություն ներշնչենք, որ իրենք կարող են հաղթել:

- Կհամաձայնվե՞ք, որ հայկական թիմերից ամենաթույլ մրցակիցը Ձերն է: Եվ արդյո՞ք դա լրացուցիչ լարվածություն չի առաջացնում անպայման հաջողության հասնելու ճնշման հետևանքով:
- Չէի ասի, որ ամենաթույլ մրցակիցը մերն է: Լեհական թիմը, որը բաժին է հասել «Գանձասրին», ուժեղ է, իսկ «Փյունիկի» մրցակից «Վարդարը» նախորդ մրցաշրջանի ուժեղ թիմը չէ: Ունենք այն ինչ ունենք: Մեր մրցակիցն էլ բավական փորձառու ֆուտբոլիստներով է համալրված և ամեն ինչ անելու ենք, որպեսզի անցնենք հաջորդ փուլ:

- Նախորդ մրցաշրջանում ստանդարտների ժամանակ միշտ մեկ ֆուտբոլիստ էր իրացնում տուգանայինները: Արդյո՞ք հիմա էլ է այդպես լինելու:
- Իգոր Ստանոևիչը բավական լավ փոխացնումների է տիրապետում և ընտրությունը կկատարի իր վրա:

- Նախորդ տարի դա անում էր Վալմերսոնը:
- Վալմերսոնը նոր է սկսել մարզումները: Դեռ լավ մարզավիճակում չէ, իսկ Իգորն իր նախկին թիմում էլ բավական փոխանցումներ էր կատարում:

- Մրցակցի մոտ ինչ որակներ կառանցնացնեք, որոնց պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեք:
- Մրցակցին բավական լավ ուսումնասիրել ենք, նրանք սիրում են տիրել գնդակին: Առջևի գծում ունեն բավական բարձր որակի անհատներ, թիմի ավագ Վելկոսկին բոլոր գրոհների կազմակերպման մեջ իր դերն ունի: Առջևում գծում ունեն բարձրահասակ ֆուտբոլիստ՝ Ահմետովիչը, որը ռուսական Պրեմիեր լիգայու խաղալու փորձ ունի: Մեկ այլ ֆուտբոլիստի՝ Հալիլովիչի հետ մենք բանակցություններ ենք վարել, որպեսզի տեղափոխվի «Բանանց»: Բավական բարձր որակով հարձակման գիծ ունեն:

- Բելառուս մեկնելուց առաջ նշել էիք, որ հարձակվող կարող է միանալ թիմին: Ի՞նչ կա այդ առումով:
- Այո, գանացի հարձակվող պետք է մեզ միանա: Բայց ինչպես բոլոր աֆրիկական հավաքականների պարագայում է, խնդիրներ կան վիզայի հետ կապված: Գործը ընթացքի մեջ է և հույս ունենք, որ կկարողանա պատասխան խաղից առաջ թիմում լինել:

- «Բանանցն» առաջին անգամ խաղալու է իր սեփական մարզադաշտում է անցկանցելու եվրագավաթային հանդիպումը: Դա լրացուցիչ ուժ կտա՞:
- Շատ, ես բազմիցս նշել եմ, որ հիանալի մարզադաշտ ունենք: Հուսով եմ, որ մեծ թվով հանդիսականներ կլինեն և էլ ավելի կգեղեցկանա այս վայրը: Թե՛ ես, թե՛ ֆուտբոլիստները շատ լավ հասկանում ենք, թե ակումբի ղեկավարությունն ինչ մեծ աշխատանք է կատարել: Շատ ուրախ եմ, ափսոս է, որ այս մարզադաշտը եվրոպական հանդիպումներ չընդունի:

- Էրիկ Պետրոսյանին ավելի շատ ապագայի համար ե՞ք ձեռք բերել, թե ավելի շատ ապագայի համար եք դիտարկում:
- Էրիկը բավական քիչ խաղաժամանակ է ստացել «Փյունիկում» և զգացվում է իր մոտ պրակտիկայի պակասը: Նա խաղեր անցկացրել է առաջին խմբում, սակայն մակարդակների տարբերությունը շատ մեծ է առաջին և բարձրագույն խմբի միջև: Էրիկին ժամանակ է հարկավոր, քաջ տեղյակ եմ իր որակների մասին: Ժամանակը ցույց կտա: Իմ կարծիքով, ավելի շատ հետագայի համար է:

- Ի՞նչ խնդիր է դրված թիմի առջև:
- Մինչև վիճակահանությունն էլ թիմի առջև խնդիր էր դրված երեք փուլ անցնել, երբ դեռ չգիտեինք, որ «Ֆիորենտինայի» հետ ենք խաղալու: Հիմա էլ դա չի փոխվել:


©2018 Armenian Soccer

back to top