Rate this item
(0 votes)

Լեսթեր Պելթիեր. «Լավ հնարավորություններ ունենք»

Հուլիսի 10-ին տեղի ունեցած ԵԼ-ի որակավորման 1-ին փուլի «Սարաևոյի»հետ Երևանում հուլիսի  11-ին տեղի ունենալիք 1-հանդիպումից  առաջ  կայացած նախախաղային մամուլի ասուլիսում իր տեսակետն  է հայտնել «Բանանցի» ֆուտբոլիստ Լեսթեր Պելթիերը.

- Ինչպիսի՞ն է թիմիում տրամադրվածությունը և ինչպիսին է քո կարծիքը մրցակցի մասին:
- Կարծում եմ՝ լավ նախապատրաստություն ենք անցել: Բոլորս էլ լավ հասկանում ենք խաղի կարևորությունը: Սա եվրոպական հանդիպում է, մենք ներկայացնում ենք «Բանանցն» ու Հայաստանը և կարծում ենք, որ լավ հնարավորություններ ունենք:

- Նախկինում նշել էիք, որ «Բանանց» եք տեղափոխվել լավագույն մարզավիճակը վերադարձնելու համար: Որքանո՞վ է դա հաջողվել:
- Երբ եկա «Բանանց», շատ կարևոր էր Արամ Ոսկանյանի գործոնը: Ես նրա կողմից վստահություն եմ զգում, ինչը օգնում է, որ արագորեն բարելավեմ մարզավիճակս և հիմա բավական լավ վիճակում եմ:

back to top