Rate this item
(0 votes)

Կհաջողվի արդյոք «Ալաշկերտին» ՀՀ սուպերգավաթի խաղարկությունում կրկնելու 2016թ-ի իր հաջողությունը

Հուլիսի  29-ին Երևանի Վ.Սարգսյանի անվան  «Հանրապետական» մարզադաշտում  ժամը 18-ին կայանալու է հայկական ֆուտբոլի մեծ երախտավոր Հակոբ  Տոնոյանի  անվան սուպերգավաթի հանդիպումը ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտի» և ՀՀ գավաթակիր Կապանի «Կապան Գանձասարի» միջև:
ՀՀսուպերգավաթը խաղարկվելու է արդեն  21-րդ անգամ: Ռեկորդային`15 անգամ սուպերգավաթի վիճակողների թվում եղել  է »Փյունիկը»:
Մինչ  այս 9 անգամ սուպերգավաթակիր է դարձել  Երևանի «Փյունիկը», 5անգամ`Գյումրիի»Շիրակը», 2անգամ`Երևանի «Միկան», 1-ական անգամ էլ  «Ալաշկերտը, Երևանի «Արարատը»,Երևանի «Բանանցն» ,Արարատի «Արաքսը»:
Ուշագրավ է թերևս այն,  որ այս պատվավոր մրցանակը վիճարկել են  ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից ընդամենը  8 թիմեր, ու միայն Երևանի  «Ուլիսին»  չի հաջողվել նվաճել  այն, մնացած 7 թիմերը կարողացել են դառնալ սուպերգավաթակիր:
Սովորաբար  ՀՀ սուպերգավաթի հանդիպումը ՀՖՖ կազմակերպում էր Հակոբ Տոնոյանի ծննդյանն օրը՝սեպտեմբերի 24-ին ,սակայն այս անգամ որոշել են այն կազմակերպել   ՀՀ   խմբի առաջնության մեկնարկից առաջ՝ հուլիսի 29-ին:   
Նկատենք, որ   ՀՀչեմպիոն «Ալաշկերտն»  այս հանդիպմանը մոտենում է  բարձր տրամադրությամբ, քանի  որ հուլիսի 26-ին արտագնա խաղում ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլի խաղում 1:0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկային»:Այս թիմերի պատասխան խաղը  Երևանում տեղ է ունենալու օգոստոսի 2-ին ժամը 19-ին:
Կապանցիներն էլ իրենց  վերջին հանդիպումում `հուլիսի 19-ին ԵԼ -ի որակավորման  1-ին փուլի պատասախան մրցավեճում  Երևանում 2:1 հաշվով առավելության հասան լեհական Պոզնանի «Լեխի» նկատմամբ:  Սակայն Աշոտ Բարսեղյանի սաների բախտ չբերեց ,քանի որ նրանք այս թիմերի Լեհաստանում հուլիսի 12-ին տեղի ունեցած 1-ին խաղում 0:2 հաշվով տանուլ էին տվել մրցակցին այդ պատճառով էլ  2 խաղերի արդյունքով դուրս  մնացին հետագա մրցապայքարից:
Այժմ սուպերգավաթի  հուլիսի 29-ի «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»     մրցավեճում վճռորոշ կլինի այն հանգամանքը ,թե «Ալաշկերտի»  գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանմ ,թե ի՞նչ կարևորություն կտա այս հանդիպմանն ու  ի՞նչ կազմ կնախընտրի հանել    ասպարեզ, չէ որ առջևում ՀՀ չեմպիոնի ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլի«Սուտյեսկայի» հետ  երևանյան  պատասխան խաղն է:


©2018 Armenian Soccer

back to top