Rate this item
(0 votes)

«Ալաշկերտը» 2-րդ կազմով հաղթեց «Գանձասար –Կապանին» ու 2-րդ անգամ անգամ հռչակվեց ՀՀ սուպերգավաթակիր

Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հակոբ  Տոնոյանի անվան ՀՀ  սուպերգավաթի   21-րդ  խաղարկությունում  հանդիպեցին անցած մրցաշրջանի ՀՀ չեմպիոն «Ալաշկերտն» ու ՀՀ գավաթակիր `«Գանձասար-Կապանը»:  Նախապատվությունը տրվում  էր կապանցիներին ,քանի որ   նրանք ասապարեզ էին ելել մարտական կազմով ,իսկ ահա օգոստոսի 2-ի Եվրոլիգայի որակավորման 2-րդ փուլի Չեռնագորիայի չեմպիոն «Սուտյեսկային»  հետ Երևանում տեղի ունենալիք պատասխան խաղին կարևորություն տալով թարմացած ,  2-րդ՝երիտասարդական կազմով ու նորեկներով  էր խաղին մասնակցում:
Սակայն հանդիպումը նաև ՀՀ չեմպիոնի  քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստների համար իրենց ունակությունները ցուցադրելու հիանալի հնարավորություն ու շարժառիթ էր: Վարուժան Սուքիսայանի  սաները ակտիվ սկսեցին հանդիպումն, ու 14-րդ րոպեին խփված  զավեշտալի գոլով բացեցին խաղի հաշիվը:  Ղուկաս Պողոսյանի հարվածից հետո կոպիտ սխալ  թույլ տվեց »Գանձասար- Կապանի» փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը : 10 րոպե ուժգին հարվածով    Գուստավոն ամրապնդեց իր թիմի հաջողությունը`2:0: 2-րդ խաղակեսում Աշոտ Բարսեղյանի սաները  ակտիվացան ու փորձեցին փրկել խաղը,  սակայն այդպես էլ լուրջ սպառնալիք  չկարողացան ստեղծել  չեմպիոնի դարպասին ու չկարողանալով  բեկում մտցնել  խաղի մեջ,  0:2 հաշվով  պարտվեցին:
Նշենք, որ հանդիպման վերջին րոպեները թիմերն ավարտեցին ոչ լիարժեք կազմերով: «Ալաշկերտի» կազմում խաղադաշտից հեռացվեց Ալեն Համբարձումյանը, իսկ «Գանձասար-Կապանի» կազմում կարմիր քարտ ստացավ Վբեյմարը:
Այս  խաղին  ոչ  հիմնական կազմով  ներկայացած «Ալաշկերտն»     իր պատմության մեջ 2-րդ անգամ հռչակվեց ՀՀ սուպերգավաթակիր: Նրանք առաջին  անգամ նման պատվի  արժանացել էին 2016թ՝ 19-րդ խաղակությունում, երբ  ՀՀգավաթակիր «Բանանցի» հետ մրցավեճում 1:1 հաշվով ավարտված   մրցավեճում հետխաղյա 11 մետրանոցների  հարվածաշարով հաղթեց 3:2 հաշվով:

©2018 Armenian Soccer

back to top