Rate this item
(0 votes)

ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանի գեղեցիկ գոլը անակնկալ հաղթանակ պարգևեց «Ժետիսյուին»

Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակում  Տալդիկուրգանի «Ժետիսյուն» Շիմքենդում  2:1հաշվով անակնկալ հաղթանակ է տարել առաջնության առաջատարներից մեկի` 4-րդ  տեղում ընթացող տեղի «Օրդաբասի» նկատմամբ: Հյուրերին հաղթանակ պարգևեցին ՀՀ  ազգային  հավաքականի խաղացողներ`Էդգար Մալաքյանն ու Կամո Հովհաննիսյանը: Վերջինիս  գոլային փոխանցումից  հետո  26-րդ  րոպեին հանկածակի բերելով   տանտերերի  դարպասապահին շեշտակի   գեղեցիկ հարվածով   գրավեց «Օրդաբասի» դարպասը, հաշիվը դարձնելով  2:0: Հենց այս գնդակն էլ  վճռեց  հանդիպման ելքը: 15-րդ րոպեին Մանտաս Կուկլիսը: «Օրդաբասը«  կարողացավ  միայն 90+2-րդ րոպեին  11 մետրանոցով  Աբդուլա Դիակատեն  կրճատեց  խաղի հաշիվւ`1:2:
Իր ակտիվում 28 միավոր գրանցած «Օրդաբասին»12 թիմերի պայքարում   մնաց 4-րդ տեղում, իսկ  25միավոր վաստակած «Ժիտուսուն» բարձրացավ 5-րդ հորիզոնական:

©2018 Armenian Soccer

back to top