Rate this item
(0 votes)

Երևանի «Արարատը»ևս զերծ չի մնում մեծ թվով լեգիոներներ հրավիրելու գայթակղությունից

ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության մասնակից  թիմերը շարունակում են նախապատրաստվել  նոր մրցաշրջանի մեկնարկին, և հաջող հանդես գալու համար փորձում են ուժեղացնել իրենց կազմերը:
Առաջնության մասնակից Երևանի «Արարատն» էլ այս անգամ չկարողացավ զերծ մնալ մեծ թվով լեգիոնականներով թիմի կազմը համալրելու գայթակղությունից: Ինչպես  հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ակումբը վերջին օրերին պայմանագրեր է կնքել հետևյալ նոր ֆուտբոլիստների հետ.
Ֆյոդոր Ստուկալով. 21 տարեկան, հենակետային կիսապաշտպան, վերջին ակումբը՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ»
Դմիտրի Օստրովսկի. 20 տարեկան, եզրային կիսապաշտպան
Պապե Դիեյե Դեմբա. 20 տարեկան, կիսապաշտպան
Էբոտ Դերրիկ Այուկ Օրո. 22 տարեկան, կիսապաշտպան
Միխայիլ Պետրուշենկով. 25 տարեկան, դարպասապահ
Ռոստիսլավ Գոլովաչ. 22 տարեկան, կենտրոնական պաշտպան
Դավիթ  Զաքարյան. 20 տարեկան, կիսապաշտպան, վերջին ակումբը՝ «Էրեբունի»



©2018 Armenian Soccer

back to top