Հուլիսի 31-ին ժամը 20-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Եվրոլիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ» - «Տոբոլ » պատասխան հանդիպումը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս հանդիպումը սպասարկել է Չեխիայի մրցավարական բրիգադը Պետր Արդելեաուի գլխավորությամբ:
Նրա օգնականներն են Ժիրի Մոլացեկն ու Յակուբ Գրաբովսկին: Հանդիպման 4-րդ պաշտոնյանն է `Ժիրի Հուդեկը:
Հիշեցնենք, որ այս թիմերի Ղազախստանում կայացած առաջին խաղում գրացվել է 2:1 հաշիվն հօգուտ «Տոբոլի»: Վերջինս Ղազախստանի ընթացիկ առաջնությունում ներկա պահին 20 տուրից վաստակած 34 միավորով հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, ու ետ է մնում միայն «Աստանայից» և «Կայրաթից»:
©2018 Armenian Soccer