Rate this item
(0 votes)

Լեսթեր Պելտիերը«Բանանցից» տեղափոխվեց … «Ալաշկերտ»

ՀՀ փոխչեմպիոն Երևանի  «Բանանցի» կազմում իր ելույթներն է ավարտում տրինիդադցի հարձակվող Լեսթեր Պելտիերը:Այս  մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լեստեր Պելտիերը «Բանանցին» էր միացել նախորդ ձմռանը: Նա մեր թիմի կազմում մասնակցել էր Հայաստանի առաջնության 13 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Պելտիերին թիմի հաջողություններում ունեցած ներդրման համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:
Արդեն հայտնի է, որ Պելտիերը նոր մրցաշրջանում ելույթներ կշարունակի    ՀՀ չեմպիոն «Ալաշկերտի» կազմում:


©2018 Armenian Soccer

back to top