Rate this item
(0 votes)

«Ոսկե խաղակոշիկի» եռակի դափնեկիրը անսպասելիորեն հեռացավ «Ալաշկերտից»

ՀՀ չեմպիոնի կազմից Եվրոլիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխանատու  2-րդ խաղից առաջ  ակումբից միանգամայն անսպասելորեն  հեռացել է «Ալաշկերտի» ռմբարկու և ռեկորդակիր,  լավագույն խաղացողներից մեկը`    29-ամյա հարձակվող Միհրան Մանասյանը:
Ակումբի մամուլի ծառայությունից պաշտոնապես հայտարավեց, որ  «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Միհրան Մանասյանի հետ:
Փորձառու գոլահարը   «Ալաշկերտի» կազմում է եղել ակումբի ստեղծման օրվանից` առաջին խմբից մինչև երեք անընդմեջ չեմպիոնություն և եվրագավաթներ:
Ընդհանուր առմամբ, «Ալաշկերտի» կազմում անցկացրած 156 խաղերում 29-ամյա հարձակվողը դարձել է 71 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: Մանասյանը հանդիսանում է «Ալաշկերտի» ռեկորդակիրը ոչ միայն գոլերի, այլև թիմի կազմում անցկացրած հանդիպումների քանակով:
Միհրան Մանասյանը 3 անգամ դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր`  ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու:
2013/2014թթ. մրցաշրջանում    Մանասյանը  ՀՀառաջնության  լավագույն ռմբարկու է  ճանաչվել խփած 17գոլով:
2015/2016թթ մրցաշրջանում նա  16 գոլով կիսել է   լավագույն ռմբարկուի կոչումն «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուժոյի հետ:
2016/2017թթ մրցաշրջանումէլ 13 գոլով լավագույն ռմբարկուի կոչում կիսել է իր թիմակից Արտակ Եդիգարյանի հետ:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Միհրան Մանասյանին` նվիրվածության, աշխատասիրության, համատեղ երկար և տպավորիչ ճանապարհի համար` հաջողություն մաղթելով նրան հետագա կարիերայում:
Ըստ հավաստի  տեղեկությունների Միհրանն  այսուհետ կարիերան կշարունակի  ՀՀգավաթակիր «Գանձասար Կապանի»  կազմում:

©2018 Armenian Soccer

back to top