Rate this item
(0 votes)

Հայտնի են դարձել 2017/2018թթ ՉԼ-ի և ԵԼ-ի խաղարկությունների խաղային դիրքերի լավագույնը ճանաչվելու հավակնորդների անունները

UEFA Best Players 2017/2018

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է  Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանում իրենց խաղային դիրքերում լավագույնի կոչմանն հավակնորդների եռյակները՝
Դարպասապահներ՝  Ալիսոն Բեկեր «Ռոմա»/«Լիվերպուլ», Ջանլուիջի Բուֆֆոն «Յուվենտթուս»/ՊՍԺ, Կեյլոր Նավաս «Ռեալ»
Պաշտպաններ՝  Մարսելո, Ռաֆաել Վարան, Սերխիո Ռամոս (բոլորն էլ «Ռեալ»)
Կիսապաշտպաններ՝  Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ «Ռեալ»), Կևին դե Բրույնե «Մանչեսթեր Սիթի»
Հարձակվողներ՝  Լիոնել Մեսսի «Բարսելոն», Մոհամեդ Սալահ «Լիվերպուլ», Կրիշտիանու Ռոնալդու «Յուվենթուս»/«Ռեալ»:

ԵԼ-ի խաղարկության լավագույն խաղացողի կոչման հավակնում են ՝
Դիեգո Գոդինն ու Անտուան Գրիզմանը (երկուսն էլ  Մադրիդի «Աթլետիկո») և Դմիտրի Պայեն («Մարսել»):

Լավագույններին  որոշող ժյուրի կազմում են ընդգրկված  2017/2018թթ մրցաշրջանի  ՉԼ-ի և ԵԼ-ի  խմբային փուլում հանդես ելած  թիմերի գլխավոր մարզիչները, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ին անդամակցող 55 երկրի ֆեդերացիաներից  1-ական մարզական լրագրող, ովքեր ընտրվել են եվրոպական մարզական հրատարկությունների ընկերակցության (ESM)  կողմից:

Հերթական անգամ Հայաստանն այդ պատասխանատու  քվեարկության ժամանակ ներկայացնելու է  Armenian-soccer.com  կայքը:
Ի դեպ, ժյուրիի այս նույն կազմը որոշում է նաև ՈՒԵՖԱ-ի վարկածով  մրցաշրջանի լավագույն խաղացողին:  
Լավագույնները որոշվելու են  օգոստոսի 30-ին  Մոնակոյում կայանալիք  ՉԼ-իև ԵԼ-ի  խմբային մրցաշարերի  վիճակահանության ընթացքում:

©2018 Armenian Soccer

Photo ©2018 UEFA

back to top