Rate this item
(1 vote)

ՈՒԵՖԱ-ն հրապարակել 2017/2018թթ մրցաշրջանի լավագույն խաղացողի 3 հավակնորդննրի անունները

Men's Player of the Year 2017/18

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակել է Եվրոպայի նախորդ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույն խաղացողի մրցանակի 3 հավակնորդների անունները:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակել է Եվրոպայի նախորդ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույն խաղացողի մրցանակի 3 հավակնորդների անունները:
Այդ 3 թեկնածուների շարքում են Մադրիդի «Ռեալի»   կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, նրա նախկին թիմակից, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս ամառ տեղափոխվեց «Յուվենթուս» և «Լիվերպուլի»   կիսապաշտպան Մոհամեդ Սալահը:

Լուկա Մոդիչ, «Ռեալ» և Խորվաթիայի հավաքական
Չեմպիոնների լիգայի հաղթող, աշխարհի առաջնության փոխչեմպիոն, ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի դափկենկիր
Կրիշտիանու Ռոնալդու , «Ռեալ»/«Յուվենթուս» և Պորտուգալիայի հավաքական
5-րդ անգամ «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող  և  6-րդ  անգամ այդ ստուգատեսի լավագույն ռմբարկու
Մոհամեդ Սալահ , «Լիվերպուլ» և Եգիպտոսի հավաքական
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Լիվերպուլի կազմում գրավել է 2-րդ տեղը,  և Լիվերպուլի բազմակի ռեկորդակիր` ակումբում իր ելույթների առաջին մրցաշարջանում:

Երեք թեկնածուներին ընտրող ժյուրիի կազմում ընդգրկված են ՉԼ-ի և ԵԼ-ի  խմբային փուլում հանդես եկած 80 թիմերի գլխավոր մարզիչները, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ին անդամակցող 55 երկրի ֆեդերացիաներից  1-ական մարզական լրագրող, ովքեր ընտրվել են եվրոպական մարզական հրատարկությունների ընկերակցության (ESM)  կողմից:

Ժյուրի յուրաքանչյուր անդամ նախապես արդեն  ընտրված 10   ֆուտբոլիստներից  իր  թերթիկում  նշում էր իր կարծիքով լավագույնների եռյակը, ընդ որում 1-ին տեղում  նշված խաղացողին տրվում էր 5, 2-րդին `3, իսկ 3-րդին՝ 1 միավոր: Մարզիչները իրենց  թիմի խաղացողներին չեն կարող նշել իրենց թերթիկներում: Այսպես հավաքած միավորներ առավելագույն քանակով էլ որոշվեց  վերևում հիշատակված ուժեղագույնների եռյակը:  

Ըստ ստացած ձայների 4-10-րդ տեղերը զբաղեցրել են են հետևյալ խաղացողները`
4. Անտուան Գրիզման, «Աթլետիկո», Ֆրանսիայի հավաքական` 72 միավոր
5. Լիոնել Մեսսի, «Բարսելոն», Արգենտինայի հավաքական` 55 միավոր
6. Կիլիան  Մբապե, ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական` 43 միավոր
7. Կեվին դե Բրոյն, «Մանչեսթեր Սիթի», Բելգիայի հավաքական` 28 միավոր
8. Ռաֆայել Վարան, «Ռեալ», Ֆրանսիայի հավաքական` 23 միավոր
9. Եդեն Հազար, «Չելսի», Բելգիայի հավաքական` 15 միավոր
10. Սերխիո Ռամոս, «Ռեալ», Իսպանիայի հավաքական` 12 միավոր:

ՈՒԵՖԱ-ն  մինչ այս արդեն հայտարարել էր  Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանում իրենց խաղային դիրքերում լավագույնի կոչմանն հավակնորդների եռյակները՝
Դարպասապահներ՝  Ալիսոն Բեկեր «Ռոմա»/«Լիվերպուլ», Ջանլուիջի Բուֆֆոն «Յուվենտթուս»/ՊՍԺ, Կեյլոր Նավաս «Ռեալ»
Պաշտպաններ՝  Մարսելո, Ռաֆաել Վարան, Սերխիո Ռամոս (բոլորն էլ «Ռեալ»)
Կիսապաշտպաններ՝  Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ «Ռեալ»), Կևին դե Բրույնե «Մանչեսթեր Սիթի»
Հարձակվողներ՝  Լիոնել Մեսսի «Բարսելոն», Մոհամեդ Սալահ «Լիվերպուլ», Կրիշտիանու Ռոնալդու «Յուվենթուս»/«Ռեալ»:

ԵԼ-ի խաղարկության լավագույն խաղացողի կոչման հավակնում են ՝
Դիեգո Գոդինն ու Անտուան Գրիզմանը (երկուսն էլ  Մադրիդի «Աթլետիկո») և Դմիտրի Պայեն («Մարսել»):
Հերթական անգամ Հայաստանն այդ պատասխանատու  քվեարկության ժամանակ ներկայացնելու է  Armenian-soccer.com  կայքը:

ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույն խաղացողիև ՉԼ-ի տարբեր դիրքերի լավագույն խաղացողների մրցանակների ճակատագիրը կորոշվի  օգոստոսի 30-ին Մոնակոյում տեղի  ունենալիք հատուկ միջոցառման ժամանակ,  որի ընթացքում կկայանա նաև Չեմպիոնների Լիգայի  խմբային փուլի վիճակահանությունը:Իսկ 1օր անց  ժյեւրին նույն կազմով կորոշվի ԵԼ-ի լավագույն խաղացողին:

 

©2018 Armenian Soccer

Photo ©UEFA

back to top