Rate this item
(0 votes)

Նարնջագույն համազգեստն ու Այվազյանի դուբլն օգնեցին «Բանանցին» առաջնությունում 1-ին հաղթանակը տոնել

ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Բանանցի» անհաջող մեկնարկը  գլխավոր մարզչի`Արամ Ոսկանյանի ինքնակամ հրաժարականի պատճառ դարձավ: Նրան փոխարինած Իլշատ Ֆայզուլինի ղեկավարությամբ էլ 4-րդ տուրում «Բանանցն» անհաջողության էր մատնվել բարձրագույն խմբի նորեկ Վանաձորի «Լոռիի» հետ խաղում, ում զիջել էր 1:3 հաշվով:
5-րդ տուրում Բանանցի» հարկի տակ տանտիրոջ կարգավիճակում ելույթ ունեցող «Արարատն» արդեն 1-ին խաղակեսում անսպասելիորեն 3 գնդակ ընդունեց սեփական դարպասում, որով էլ գործնականում  արդեն վճռվեց հանդիպման ելքը: Հատկապես տպավորիչ  ու  թիմակիցներին ոգևորող եղան  «Բանանցի» ավագ Վահագն Այվազյանի  խփած 2 գոլերը: Երկրպագուները կատակով նշում էին, որ «Բանանցի»  4:2 հաշվով տոնած 1-ին հաղթանակում  որոշակի դեր խաղաց ու հաջողություն բերեց  նաև նարնջագույն մարզահագուստն, որով երեկ հանդես եկան «Բանանցի» խաղացողները:   Անակնկալի եկած արարատցիները փորձեցին շտկել վիճակը,սակայն ի զորու եղան  միայն կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը`2:4: Թիմի գլխավոր մարզիչ  Արմեն Ստեփանյանը հետխաղյա մամուլի ասուլիսում  հայտարարեց, որ  բաց թողած գոլերը ոչ թե դարպասապահի, այլ թիմի սխալների հետևանքն էին:
Գոլերը՝

0:1 Նաթանիել Ասամոա 11
0:2 Վահագն Այվազյան 22
0:3 Վահագն Այվազյան 45
1:3 Անդրանիկ Քոչարյան 51
1:4 Էդուարդ Կպոդո 57
2:4 Օրբելի Համբարձումյան 80

©2018 Armenian Soccer

back to top