Rate this item
(0 votes)

Մ19 ՀՀ ընտրանին անհաջող մեկնարկեց Գրանատկինի հուշամրցաշարում

Օգոստոսի 31-ին Սանկտ-Պետերբուրգում Վալենտին Գրանատկինի հոբելյանական`30-րդ  հուշամրցաշարիում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի Մ-19 հավաքականը: Մեր ընտրանին հանդիպել էր Լիտվայի հավաքականի հետ: Լիտվացիները հաղթեցին 1:0 հաշվով:
Մ-19 ՀՀ հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝
1. Նարեկ Հովհաննիսյան 2. Սուրեն Հարությունյան  3. Ֆելիքս Խաչատրյան 4. Կարեն Մուրադյան 5. Սերգեյ Մկրտչյան 6. Արման Ղազարյան 7. Դիրան Արամ Բեբեկյան 8. Արամ Խամոյան  10. Մարտին Գրիգորյան 11. Նարեկ Գրիգորյան 19. Գրենիկ Պետրոսյան:
Պահեստայիններ՝ 9. Էմմանուել Ներսես Օդեմիս, 12. Հարություն Մելքոնյան, 13. Վոլոդյա Սամսոնյան, 14. Էրիկ Ավետիսյան, 15. Կարեն Հովհաննիսյան, 16. Աքսել Տաչեդջյան,  21. Ժիրայր Շաղոյան:
,ՀՀ  ընտրանին ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Լիտվայի և Մոլդովայի հավաքականների հետ:
A խմբում ընդգրկված են Սանկտ-Պետերբուրգի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղստանի ընտրանիները:
Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում 1-2 տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն հաղթողի կոչման համար, իսկ 3-4 տեղերում հանգրվանած թիմերը կշարունակեն պայքարը 5-8 տեղերի համար:
Մրցաշարի խաղացանկը՝  

02.09. 2018թ Մոլդովա-Հայաստան
05.09.2018թ  Հայաստան-Ռուսաստան
06.09, 08.09.2018թ 5-8 տեղերի համար
07.09, 09.09.2018թ  1-4 տեղերի համար

©2018 Armenian Soccer

back to top