«Արարատի» 2007-2008թթ ծնված պատանիների թիմը վերադարձել է Բաթումիում անցկացրած ուսումնամարզական հավաքից: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Արաարտի Մ11 թիմը այսօր վերադարձել է Բաթումիում անցկացված հավաքից։ Հավաքը տևել է 7 օր, որտեղ արարատցիները նաև 2 ստուգողական հանդիպում են անցկացրել։
Նախ հանդիպում են ունեցել «Քութայիսի» իրեն հասակակիցների հետ ու պարտվել 3։5 հաշվով։ Երկրորդ ընկերական խաղում մրցել են «Զեստաֆոն -2007»-ի հետ ու հանդիպումն ավարտել 3։3 հաշվով։
©2018 Armenian Soccer