«Արցախի» նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո (6:0) հեթ-տրիկ ձևակերպած հանդիպման հերոս, ՀՀ չեմպիոն Ալաշկերտի խաղացող Արտակ Եդիգարյանը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում կիսվել է իր տպավորություններով.
«Հիանալի հանդիպում անցկացրեցինք: Ցանկանում էինք դրական նոտայով գնալ ընդմիջման և բոլորին ապացուցել, որ մեր նպատակն անփոփոխ է` չեմպիոնություն:
Ուրախ եմ, որ շատ գոլեր խփեցինք, ես էլ վերգտա նշանառությունս, ինչը դրական ազդեցություն կունենա խաղիս վրա ինչպես հավաքականի առաջիկա հանդիպումներում, այնպես էլ`առաջնության հետագա խաղերում:
Այս հաղթանակը հիանալի թիմային աշխատանքի արդյունք էր: Պետք է շարունակենք նույն ոգով»,- նշեց Եդիգարյանը:
©2018 Armenian Soccer