Rate this item
(0 votes)

Ռաֆայել Նազարյան. «Այսպիսի օրեր էլ են լինում»

ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտից»  0:6 հաշվով  կրած պարտությունից հետո «Արցախի»  գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն այսպես  մեկնաբանից գրացված արդյունքը.
«Սա այն խաղերից է, երբ մի թիմի մոտ ոչինչ չի ստացվում, իսկ մյուսի մոտ ստացվում է: Շատ արագ ինքնագոլ եղավ, նաև արագ 2-րդ գոլ: 1-ին խաղակեսում պահեր ունեինք, եթե գոլ խփեինք, այլ կերպ կընթանար հանդիպումը: 11 մետրանոցից ընդունած գոլը բոլոր հարցերը հանեց:
Այսպիսի օրեր էլ են լինում, շատ թիմեր են նման պարտություններ կրել: Պետք է դասեր քաղենք:
Այս ամենին գումարած կար նաև հոգնածություն՝ կապված խիտ գրաֆիկի հետ: Իհարկե, մյուս թիմերն էլ են այդպիսի գրաֆիկով խաղում, բայց հաշվի առնելով մեր թիմի հավաքագրումը՝ այդպես եղավ:
Մեր օրը չէր, իրենց օրն էր, շնորհավորում եմ «Ալաշկերտին» »:

©2018 Armenian Soccer

back to top