Rate this item
(0 votes)

Մակեդոնիա-Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 9-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի   Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Ֆիլիպ II» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղերից:
Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի 11-րդ սեկցիան: Տոմսերի արժեքն է 2 եվրո: Կազմակերպվելու է նաև տոմսերի օնլայն վաճառք, որը հասանելի է լինելու սեպտեմբերի 3-ից, ժամը 14:00-ից:
Իսկ ահա սեպտեմբերի 6-ին` ժամը 20:00-ին` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Լիխտենշտեյն ընտրական հանդիպման տոմսերը սկսվել են վաճառվել   օգոստոսի 15-ից:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:
Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

©2018 Armenian Soccer

back to top