ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը 7-րդ տուրի «Գանձասար-Կապանի» հետ խաղից հետո (1:0) խոսել է ինչպես այս հանդիպման, այնպես էլ ՀՀ ազգային հավաքականի առաջիկա խաղերի մասին.
- Բարդ հանդիպում ստացվեց: Այս մրցաշրջանում երրորդ անգամ խաղալու հնարավորություն ստացա և երևի թե ամենաբարդ հանդիպումն էր: Ընդհանուր առմամբ պահեր շատ չկային, բայց չգիտեմ ինչու՝ շատ բարդ էր: Տղաները կեցցե՛ն, հաղթեցին: Վերջին 15 րոպեները հատկապես շատ բարդ էին, բայց տղաները համբերեցին: Հաճելի է, որ գնդակ բաց չթողեցինք:
- Թիմում երեք բարձրակարգ դարպասապահ կա: Ի՞նչ է դա տալիս թիմին:
- Ես միայն իմ անունից կարող եմ ասել: Ես մարզվում եմ, աշխատում եմ: Դարպասապահների մարզիչն ու գլխավոր մարզիչը նայում են, հետևում են, եզրակացություններ են կատարում և որոշումներ են կայացնում: Անտալի Այվազովն ու Ստեփան Ղազարյանը լավ մրցակցություն են ապահովում:
- Հավաքականի առաջիկա խաղերից ի՞նչ ակնկալիքներ կան:
- Այնտեղ էլ Վարդան Մինասյանն ու Ռոման Բերեզովսկին են որոշումներ կայացնում: Այնտեղ էլ Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովն են և կոնկրետ չգիտեմ, թե ինչպես եմ խաղալու: Բայց, ինչպես և ամեն խաղին, պետք է հարյուր տոկոսով պատրաստվեմ: Ամեն ինչ կախված կլինի և՛ ինձնից, և՛ մարզիչներից:
- Ի՞նչ կարող ես ասել մրցակիցների մասին:
- Հեշտ մրցակիցներ չեն լինում: Ոչ մեկին պետք չէ թերագնահատել: Ե՛վ Լիխտենշտեյնի, և՛ Մակեդոնիայի դեմ պետք է կենտրոնացված դուրս գալ դաշտ և խաղալ հարյուր տոկոս նվիրումով: Պետք չէ մտածել, հեշտ կամ բարդ մրցակից է:
- Ինչպիսի՞ն է ֆիզիկական վիճակդ:
- Կարծում եմ, որ լավ է, անկում չկա և խաղերում էլ դա երևում է: Հաճելի է, որ հաղթանակներից հետո, լավ տրամադրությամբ եմ մոտենում հավաքականի խաղերին:
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հնարավորություններն Ազգերի լիգայում:
- Կարծում եմ՝ հնարավորություններ կան: Եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ: Իմ կարծիքով՝ պարտավոր ենք առաջին հորիզոնականը զբաղեցնել խմբում: Այլ տարբերակ չեմ տեսնում:
- Հավաքականում դարպասապահներին մարզում է Ռոման Բերեզովսկին: Ի՞նչ կարող ես ասել նրա մասին:
- Ռոման Բերեզովսկին շատ լավ մարզիչ է, ռուսական դպրոցի ներկայացուցիչ: Հոգեբանորեն նա շատ լավ է տրամադրում խաղերին, մարզումները շատ եմ հավանում:
Հավաքականը լրիվ այլ է: «Բանանցում» պայքարում ես առաջնությունում խնդիրները լուծելու համար, իսկ հավաքականում էլ այլ նպատակներ են: Չեմ կարող համեմատել:
©2018 Armenian Soccer
Clubs
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League
- National Cup
- Euro Cups