Rate this item
(0 votes)

«Յունիոր Սևանը» ընդհատեց «Բանանց -2-ի» անպարտելի հանդիպումների շարքը

Սեպտեմբերի 3-ին կայացան ՀՀ  1-ին խմբի առաջնության 5-րդ տուրի հետևյալ հանդիպումները`
«Արարատ-Արմենիա-2»-«Փյունիկ-2» 3:3 (0:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Գևորգ Եղոյան
Գոլերը՝ Վարդան Բակալյան, 46, Արմեն Նահապեյան, 51, Արամ Քոլոզյան, 82 («Արարատ-Արմենիա-2»), Վիգեն Բեգոյան, 60, 73, 11մ, Ռոբերտ Մինասյան, 79 («Փյունիկ-2»):

«Բանանց-2»-«Յունիոր Սևան» 1:3 (0:1)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Գոլերը՝ Էրիկ Պետրոսյան, 51 («Բանանց-2») - Յարոսլավ Շատալին 9, 90+2 , Սուլտան Ակսանով, 54 («Յունիոր Սևան»):
«Ալաշկերտ-2»-ն «Ալաշկերտ» մարզադաշտում ընդունեց «Գանձասար-Կապան-2»-ին և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան:
Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Ախմեդ Ջինդոյանն ու Արման Մանուկյանը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ-2»-ը վաստակեց 8 միավոր:
Հաջորդ տուրում Էրզրումյանի  գլխավորած  թիմը սեպտեմբերի 16-ին կհյուրընկալվի «Լոկոմոտիվին»:


©2018 Armenian Soccer

back to top