Rate this item
(0 votes)

Արթուր Վանեցյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում


Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ) 27-ամյանին նվիրված միջոցառումի ավարտից հետո լրագրողներ հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց, որ  առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՀՖՖ-ի  նախագահի   պաշտոնում։
Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:
«Ոլորտն ուսումնասիրել եմ, առաջնահերթությունների թվում է մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը: Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է: Մեր ունեցած  միջոցներն արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել»,- ավելացրել է նա:
Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»:
Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը՝ սեպտմբերի 22-ին:


©2018 Armenian Soccer

back to top