Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա սեպտեմբերի 5-ին

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա ՀՀ  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Այս մասին հայտնում են ՀՖՖ լրատվական  ծառայությունից:
Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա ՀՀ ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Այնուհետև՝ ժամը 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչի մամուլի ասուլիսը, իսկ 19:30-ին՝ Լիխտենշտեյնի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները:

©2018 Armenian Soccer

back to top