Rate this item
(0 votes)

ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ «ՈՍԿԵ ԵՐԿԻՐ-2009 » ԹԻՄԸ ԱՄՆ-ՈՒՄ SoCal Elite ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՆ Է ՆՎԱՃԵԼ

Սեպտեմբերի 1-3-ը  ԱՄՆ-ում  հայաշատ Գլենդել քաղաքից 100կմ հեռավորության  վրա գտնվող Սերիտո քաղաքում անցկացվեց 2009թ ծնված պատանիների SoCal Elite անվանումով միջազգային մրցաշարն, որին մասնակցող 6 թիմերը   նախնական փուլում բաժանվել էին 2 խմբի: Ամերիկյան և մեքսիկական պատանեկան թիմերի հետ ստուգատեսում հանդես եկավ   նաև   ԱՄՆ-ում բնակվող ՀՀ ազգային հավաքականի  նախկին առաջատար կիսապաշտպաններից մեկի , այսօր 38-ամյա  ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐՄԱՅԱՆԻ    գլխավորած    ամբողջապես ամերիկաբնակ հայազգի պատանիներով համալրված հայկական թիմը՝ Golden State 2009 Black-ը («Ոսկե երկիր-2009»):   
Խմբային մրցաշարում  Քարամյանի սաները  համոզիչ հաղթանակներ տարան Chelsea(5:1) և Santa Anita (6:0)  նկատմամբ ու մտան կիսաեզրափակիչ:  Պատանի  հայ ֆուտբոլիստները այս փուլի արգելքն էլ հաջողությամբ հաղթահարեցին և 4:1հաշվով  պարտության մատնելով Usa Bleu-ին մտան եզրափակիչ: Վճռորոշ մրցամարտում ևս Քարամյանի թիմի՝ Golden State 2009 Black-ի(«Ոսկե երկիր-2009») խաղացողներն իրենց  լավագույն կողմերով դրսևորեցին և հետաքրքիր ու լարված մրցապայքարում 9:5 հաշվով առավելության հասնելով Seritos-ի  նկատմամբ նվաճեցին ստուգատեսի  հաղթողին բաժին  հասնող գլխավոր մրցանակը`պատվավոր գավաթը: Քարամյանը տեղեկացրեց, որ մրցաշարում իր թիմից իրենց պատրաստականոթւյամբ առանձնացան ու աչքի ընկան, հատկապես  Լևոն Բաղդասարյանը,Դավիթ Սարգսյանն ու Արթուր Վարդանյանը:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո  Ռումինիայում բնակված  ՀՀ ազգային հավաքականի խաղացողներ, երկորյակ եղբայրներ` Արտավազդ Քարամյան ու Արման Քարամյանը Բուխարեստում մասնակցել են  մարզչական դասընթացների ,ու ստացան մարզչական A կարգի որակավորման արտոնագիր: Նրանց ղեկավարությամբ պատանեկան թիմերը մեծ հաջողությամբ մասնակցել էլ են Ռումինիայի պատանեկան առաջնություններում:
Արմանը իր մարզչական գործունեությունը այժմ շարունակում է Ռումինիայում, իսկ Արտավազդը 2017թ-ից տեղափոխվել է ԱՄՆ,ուր  La Sall ֆուտբոլի ակադեմիայի ավագ տարիքի `17-18 տարեկանների,  Golden State 2008 և   Golden State 2009 Black թիմերն է մարզում:Այս  թիմերը  մեկ անգամ չէ, որ ամերիկյան ստուգատեսերում հաջողությունների են հասել:
Նկատենք, որ 2017թ և 2018թ –ում էլ Քարամյանի 17-18 տարեկանների թիմը ԱՄՆ-ի չեմպիոնն էր դարձել ու ինքն էլ դարձյալ ստացել էր տարվա լավագույն մարզչի մրցանակը: Արտավազդի որդին՝ 10 –ամյա Արսենը լիովին իր հայրիկի արժանի հետնորդն է ուԱՄՆ-ում հանդես է գալիս իր հայրիկի գլխավորած Golden State 2008 թիմի կազմում,որն այս տարի մի հասցրել է մի քանի միջազգային մրցաշարերում հաղթող ու մրցանակակիր է  դառնալ:  

©2018 Armenian Soccer

back to top