Rate this item
(0 votes)

Արաս Օզբիլիս.«Մենք հաղթական ենք տրամադրված»

Ազգերի Լիգայի անդրանիկ խաղարկության խմբային փուլի Հայաստան – Լիխտեյնշտեյն հանդիպմանն ընդառաջ սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և ազգային թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նախախաղային մամուլի ասուլիսը։
-Արաս, նախորդ ասուլիսի ժամանակ ասացիր, որ պետք է ուսումնասիրենք մրցակցին և նոր հետևություններ կանենք։ Արդեն մրցակցին ուսումնասիրելուց հետո ի՞նչ հետևություններ եք արել։
-Ինչպես արդեն նշել եմ՝ թույլ թիմ չկա։ Մենք պետք է ամբողջ խաղին 100%-ով պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք հաղթել։ Մրցակցի կազմում կա արագաշարժ ֆուտբոլիստ, այդ իսկ պատճառով պետք է առավել ուշադիր լինենք հակագրոհների և ստարդարտ խաղարկումների ժամանակ։
-Ինչպիսի՞ տրամադրվածություն է տիրում թիմում։
-Երեք օր մարզումներից հետո տրամադրությունը շատ լավ է, և մենք հաղթական ենք տրամադրված։


©2018 Armenian Soccer

back to top