Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյան.«Յուրա Մովսիսյանը հավաքականը կվերադառնա,երբ ակումբ գտնի և այնտեղ գոնե 2խաղ անցկացնի»

Ազգերի Լիգայի անդրանիկ խաղարկության խմբային փուլի Հայաստան – Լիխտեյնշտեյն հանդիպմանն ընդառաջ սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլսին, որտեղ նա պատասխանեց լրագրողների հարցերին:Մասնավորապես, Յուրա Մովսիսյանին հրավիրելու  հարցիննա այսպիսի պատասխան տվեց:
-Պարոն Մինասյան, նշեցիք որ կցանկանայիք Յուրա Մովսիսյանը լիներ հավաքականում, բայց չկա վնասվածքի հետ կապված։ Արդյո՞ք նրա հետ խոսել եք իր ապագայի շուրջ։
-Ես միշտ կապի մեջ եմ Յուրայի հետ։ Վերջին անգամ մոտ 10 օր առաջ եմ զրուցել նրա հետ։ Նա մինչև վերջին պահը ակումբ էր փնտրում։ Ես նրան ասել էի, որ ակումբ գտնելու և գոնե 2 հանդիպում անցկացնելու դեպքում անպայման հրավիրվելու եմ ազգային հավաքական, ինչը եղավ Հովհաննես Համբարձումյանի դեպքում։ Ցավոք, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ։ Սակայն դրական կողմն այն է, որ վնասվածքի ապաքինման կանխատեսված 4 ամսվա փոխարեն նա 2,5 ամսում ապաքինվել է։


©2018 Armenian Soccer

back to top