Rate this item
(0 votes)

Մ21 Ավստրիա- Հայաստան հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարների բրիգադը

Սեպտեմբերի 6-ին Մ21  ՀՀ  ընտրանին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ    ժամանել է Ավստրիա:
Մ21  Եվրոպայի առաջնության ընտրական փուլի  7-րդ խումբ խմբային մրցաշարի 8-րդ տուրի  շրջանակում  սեպտեմբերի 7-ին Ավստրիայի  Ռիտցինգ քաղաքի «Սոնեզեե» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին կկայանա   Ավստրիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
Ինչպես տեղեկանում ենք  ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից մրցամարտը սպասարկելու  է Ռւոսաստանի մրցավարական անձնակազմը  Սերգեյ Իվանովի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Ալեքսեյ Վորոնցով, ու  Վլադիսլավ Նազարովը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան է Միխայիլ Վիլկովը:
Վեց խաղ անցկացրած Ավստրիայի ընտրանին վաստակած 12 միավորով  նեկայումս 7-րդ ընտրական խմբում 6 թիմերի պայքարում ընթանում  է 3,իսկ  7խաղում  իր ակտիվում  7միավոր  գրանցած Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդհորիզոնականը:
Նկատենք, որ   2017թ հոկտեմբերի 10-ին Երևանում կայացած այս թիմերի  առաջին խաղում 5:0   հաղթանակ է տոնել Ավստրիայի ընտրանին:

©2018 Armenian Soccer

back to top