Rate this item
(0 votes)

ՀՀ ազգային հավաքականը արդեն Սկոպյեում է

Սեպտեմբերի 8-ին ՀՀ  ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են  Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ վաղը`սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
Այս մասին իրազեկում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:  Թիմը հանգրվանել է «Մարիոթ» հյուրանոցում: Այսօր երեկոյան «Ֆիլիպ II» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո ՀՀ ազգային ընտրանին մարզում կանցկացնի:  


©2018 Armenian Soccer

back to top