Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյան.«Թիմերը համարվում են ֆավորիտ միայն խաղից առաջ»


Սեպտեմբերի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում կայացավ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նրանք պատասխանեցին լրագրողներին հետքրքրող հարցերին:
-Ձեր թիմը Լիխտենշտեյնի ընտրանու  հետ խաղում չիրացրեց բազմաթիվ գոլային պահեր: Ի՞նչն էր պատճառը և անկնկալում եք արդյունավետ հանդիպում այստեղ:
-Իրոք, Լիխտենշտեյնի հավաքականի  հետ խաղում շատ պահեր ստեղծեցինք, չկարողացանք իրացնել, սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել: Հույս ունեմ, որ այդ պահերը մենք վաղը կիրացնենք:
-Ո՞ր արդյունքը կբավարարի Ձեզ վաղվա խաղում:
-Ընդհանրապես շատ է խոսվում ֆավորիտների մասին, բայց այժմ բոլոր թիմերը սովորել են խաղալ և թիմերը համարվում են ֆավորիտ միայն խաղից առաջ, իսկ առավելությունը պետք է ցուցադրել խաղադաշտում: Հուսով եմ, որ բոլոր թիմերը D խմբում դժվարություններ կստեղծեն միմյանց:
-Եթե Մակեդոնիայում լինի ոչ-ոքի, արդյո՞ք դա նշանակելու է, որ սեփական հարկի տակ դուք լինելու եք հանդիպման ֆավորիտը:
-Ես այդքան հեռու չեմ նայում: Իմ և թիմի մտքերը վաղվա խաղին վրա են կենտրոնացած ու նորից կրկնեմ, որ հուսով եմ, որ բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ու չի լինի միայն երկու թիմի առաջնություն:
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սեպտեմբերի 9-ին   տեղի է ունենալու Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, ու սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Այն ցուցադրվելու  է  «Արմենիա » հեռուստաընտկերոթւյան ուղիղ եթերում:

©2018 Armenian Soccer

back to top