Rate this item
(0 votes)

Մակեդոնիա- Հայաստան հանդիպումը սպասարկել է ավստրիական մրցավարների բրիգադը

Ազգերի Լիգայի Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը  այսօր`սեպտեմբերի 9-ին   կայանալու է Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, ու սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Ինչպես տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից, Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկելու է Ավստրիայի մրցավների բրիգադը  Մանուել Շյուտենգրուբերի  գլխավորությամբ: Վերջինս, մասնավորապես  հայտնի նրանով, որ  այս տարի  հուլիսի  26-ին Ֆինլանդիայում  Մ19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի կիսաեզրափակչում սպասարկել  է Ուկրաինա-Պորտուգալիա (0:5)հանդիպումը:
Սկոպյեյում նրան օգնականներն են  Ռոլանդ Բրանդներն ու Ռոլանդ Ռիդեկը: Մրցավարի լրացուցիչ օգնկաններն են Ռենե Այսներն ու Դիտեր Մուկենհամերը: Հանդիպման 4-րդ պաշտոնյանն է Մարկուս Գուտչին:
Հիշեցնեք, որ Մակեդոնիա- Հայաստան հանդիպումը  ցուցադրվելու  է  «Արմենիա» հեռուստաընկերությունը  ուղիղ եթերում:

©2018 Armenian Soccer

back to top