Rate this item
(0 votes)

Հովհաննես Համբարձումյան. «Հաղթելու է այն թիմը, որն ավելի պատրաստ կլինի և կներդնի ողջ ուժերը»

Սեպտեմբերի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում կայացավ ՀՀ  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նրանք պատասխանեցին լրագրողներին հետքրքրող հարցերին:
-Հովհաննես, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք վաղվա խաղից, հաշվի առնելով որ և Հայաստանի  և Մակեդոնիայի ընտարնիները առաջին խաղերում հաղթել են:
-Կարծում եմ, որ խմբի հաղթողի հարցը որոշելու են Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները: Մակեդոնիան լավ հավաքական է, ֆուտբոլիստների մեծ մասին ճանաչում եմ ու հետաքրքիր հանդիպում է սպասվում, և հաղթելու է այն թիմը, որն ավելի պատրաստ եղավ և ներդրեց ողջ ուժերը:
-Դուք ճանաչում եք Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասին: Արդյո՞ք դա առավելություն է ձեր համար:
-Ես արդեն նշեցի, որ ճանաչում եմ շատերին ու «Վարդարի» ֆուտբոլիստների հետ մինչև հիմա ընկերություն եմ անում, բայց դեռ չեմ ասել թիմակիցներիս, թե ով ինչպես է խաղում, բայց ասելու եմ:
-Արդյոք պատրաստ եք խաղին, քանի որ միայն վերջերս կնքել եք նոր պայմանագիր և տևական ժամանակ չէք խաղացել:
-Պատրաստ եմ:
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սեպտեմբերի 9-ին   կայանալու է Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, ու սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Այն ուղիղ հեռաձակմամբ ցուցադրվելու  է  «Արմենիա » հեռուստաընտկերոթւյան ուղիղ եթերում:


©2018 Armenian Soccer

back to top