Rate this item
(0 votes)

Կժպտա արդյո՞ք մարզական բախտը Մինասյանի սաներին Հայաստան -Մակեդոնիա դիմակայության 7-րդ խաղում

Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության  D դիվիզոնի  4 –րդ  խմբի ֆավորիտները համարվում են ներկայումս ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 70 և 100-րդ հորիզոնականները զբաղեցնող Մակեդոնիայի և Հայաստանի ընտրանիները:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին Ազգերի լիգայի խաղարկության   D դիվիզոնի 4-րդ խմբի ընտրական մրցաշարի  2-րդ տուրի շրջանակում   Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում  կայանալու  է Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:
Սա մրցակակիցների դիմակայությունում  արդեն թվով  7-րդ հանդիպում կլինի::
Նախորդ 6 հանդիպումներում այսպիսի արդյուքներեն գրանցավել ՝
ն10.05.1995թ, ԵՎՐՈ-1996,Երևան` ՀԱՅԱՍՏԱՆ -  ՄԱԿԵԴՈՆԻԱ՝ 2:2,
06.09.1995թ , ԵՎՐՈ-1996,Սկոպյե` ՄԱԿԵԴՈՆԻԱ- ՀԱՅԱՍՏԱՆ`1:2,
18.04.2004թ,ԱԱ-2006, Սկոպյե` ՄԱԿԵԴՈՆԻԱ- ՀԱՅԱՍՏԱՆ`     3:0,
04.06.2005թ, ԱԱ-2006, Երևան` ՀԱՅԱՍՏԱՆ -  ՄԱԿԵԴՈՆԻԱ՝    1:2,
07.09.2010թ ԵՎՐՈ-2012,Սկոպյե` ՄԱԿԵԴՈՆԻԱ- ՀԱՅԱՍՏԱՆ` 2:2,
07.10.2011թ. ԵՎՐՈ-2012,Երևան` ՀԱՅԱՍՏԱՆ -  ՄԱԿԵԴՈՆԻԱ 4:1:
Նկատենք,որ Ազգերի լիգայի խաղարկության 1-ին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին դժվարին պայքարում  2:1 պարտության մատնեց   ՖԻՖԱ-ի դասակարգման   աղյուսակում  80 աստիճակով ետ մնացող և  180-րդ տեղում ընթացող Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ մակեդոնացիները  առանց մեծ ջանքերի արտագնա խաղում 2:0 հաշվով  առավելության  հասան ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 195-րդ հորիզոնականը զբաղեցնող  Ջիբրալթարի  հավաքականի նկատմամբ:

©2018 Armenian Soccer

back to top