Rate this item
(0 votes)

Արտասահմանցի մասնագետի գլխավորած Մ19 ՀՀ ընտրանին Գրանատկինի հուշամրցաշարում միայն 6-րդ տեղը գրավեց

Սանկտ Պետերբուգում ավարտվեց   8 ընտրանիների մասնակցությամբ  ընթացած մինչև19տարեկանների ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վալենտին Գրանատկինի հիշատակին կազմակերպված  միջազգային 30-րդ հուշամրցաշարը:
Ստուգատեսին մասնակցեց  նաև 2019թ -ի ամռանը Հայաստանում կազմակերպվելիք այս տարիքային խմբի Եվրոպայի  առաջնության եզրափակիչ մրցաշարին  Ֆերնանադո Արիել Բատիստայի  ղեկավարությամբ  նախապատրաստվող Մ19 ՀՀ հավաքականը:
Խմբային մրցաշարում  մեր պատանիները բոլոր 3 հանդիպումներում էլ պարտություններ կրեցին:
Ապա Մոլդովայի, Ղազախստանի և Ղրղզստանի ընտանիների   հետ իրավունք ստացան  վիճարկելու 5-8-րդ տեղերը:
Փլեյ- օֆֆում կայացած հանդիպումներում գրացվեցին այսպիսի արդյունքներ՝
5-8-րդ տեղերի համար՝
ՀԱՅԱՍՏԱՆ- ՂՐՂԶՍՏԱՆ՝ 2:1,
Մոլդովա- Ղազախստան՝ 2:1:
5-6-րդ  տեղերի համար՝
ՀԱՅԱՍՏԱՆ- Մոլդովա՝ 0:1,
Ղազախստան- Ղրղզսատան՝ 4:0:
1-2-րդ տեղերի համար ՝ Սանկտ Պետերբուրգ  - Թուրքիա՝ 3:0,
3-4-րդ տեղերի համար՝ Ռուսաստան  - Լիտվա՝ 2:0:
Գրանատկինի հուշամրցաշարի հոբելյանական՝ 30-րդ խաղարկության գլխավոր մրցանակին արժանացավ Սանկտ Պետերբուրգի հավաքականը:
ՀՀ ընտրանին Ֆերնանադո Արիել Բատիստայի գլխավորությամբ այստեղ  անցկացրած 5հանդիումներից միայն 1-ում    հաղթանակ տարան, մյուս՝  4 –ում զիջեցին մրցակիցներին, ու ի վերջո 8  թիմերի պայքարում բավարարվեց  միյան  6-րդ տեղով:


©2018 Armenian Soccer

back to top