Rate this item
(0 votes)

Կհաջողվի արդյո՞ք Գյուբուդաղյանցի գլխավորած Մ21 ՀՀ ընտրանին ռևանշի հասնել Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ

Եվրոպայի երիտասարդական  առաջնության  ընտրական 7-րդ խմբի մրցաշարի նախավերջին ՝ 9-րդ տուրում այսօր՝ սեպտեմբերի 11-ին ժամը 17:30-ին  ՀՀ  երիտասարդական ընտրանին   Սկոպյեում այդ երկրի ֆեդերացիայի   մարզումային կենտրոնում  ուժերն  է չափելու Մակեդոնիայի ընտրանու հետ:
Այս մրցավեճը սպասարկելու  է Ֆարերրյան կղզիների մրցավարական անձնակազմը  Ալեքս Տրոլեյսի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Էնդրյու Քրիստիանսենն ու Յան Հերմանսենը: Հանդիպման  4-րդ պաշտոնյան է Դագֆին  Օլսենը:
Այս երկու ընտրանին էլ վերջին 4 հանդիպումներում   անհաջող են  հանդես եկել ու պարտություններ են կրել:
Մակեդոնացիներն,  ի  դեպ անցկացրած 8 հանդիպումներում միայն մեկ հաղթանակ են տոնել ,ու 7 պարտություն   կրել: Ի դեպ,  այդ միակ հաղթանակը  Մ21 Մակեդոնիայի  հավաքականը 3:0 հաշվով տոնել է  1 տարի առաջ՝ 2017թ սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականի նկատմամբ Երևանում:
Արմեն Գյուբուղադյանցի սաները այժմ վաստակած 7 միավորով 6 թիմերի պայքարում 7-րդ խմբում ընթանում են 4-րդ տեղում, իսկ մակեդոնացիները՝3 միավորով եզրափակում է  մրցաշարային աղյուսակը:  


©2018 Armenian Soccer

back to top