Փորձառու պաշտպան Բորիսլավ Յովանովիչն արդեն մոտ մ 1տարի է «Բանանցում» է: Մինչ այդ նա վեց տարի անցկացրել է Հունաստանի առաջնությունում՝ խաղալով «Էրգոտելիս» և «Լարիսա» ակումբներում:
«Բանանցի» մամուլի ծառայության անցկացրած հարցարույցում Յովանովիչը հիշել է իր անցած ուղին և պատմել է ապագայի ծրագրերի մասին.
- Պատմիր քո կարիերայի մասին: Ինչպե՞ս ես սկսել:
- Ես ծնվել եմ սերբիական մի գյուղում և հենց այստեղ էլ սկսել եմ զբաղվել ֆուտբոլով: Հետո տեղափոխվեցի Հունաստան, աշխատեցի 6 տարի և հիմա ես այստեղ եմ՝ «Բանանցում»:
- Դու լքել ես քո հայրենիքը, տեղափոխվել այլ երկիր, որպեսզի կառուցես քո կարիերան: Ինչպե՞ս եղավ ամեն ինչ:
- Այդ ժամանակ սերբիական ֆուտբոլն այդքան էլ լավը չէր: Եվ մի օր մի գործակալ «Էրգոտելիսից» ցանկացավ աշխատել ինձ հետ և առաջարկեց պայմանագիր ստորագրել: Ես խոսեցի ընտանիքիս հետ. շատ դժվար էր հեռանալ իմ երկրից, ընտանիքից, բայց սա ֆուտբոլ է և սա իմ աշխատանքն է:
- Հիշու՞մ ես քո լավագույն խաղը:
- Ինձ համար ավելի կարևոր է թիմի հաղթանակը, ոչ միայն իմ:
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ամեն օր պարապել:
- Օրեցօր ես ցանկանում եմ կատարելագործվել, ավելի լավը դառնալ: Սա իմ աշխատանքն է, բայց կարող եմ ասել, որ այն ավելին է քան աշխատանքը, սա իմ կյանքն է: Ես սկսել եմ 6-7 տարեկանում և ամբողջ կյանքում ֆուտբոլով եմ զբաղվել, իսկ հիմա կյանքս առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում:
- Ի՞նչ կփոխես հաջորդ խաղում:
- Վերջին խաղը շատ հաջողված էր, մենք հաղթեցինք. ոչինչ չեմ փոխի (ծիծաղում է):
- Ո՞վ է քեզ ամենից շատ աջակցում քեզ:
- Ընտանիքս, հայրս:
- Առաջին բանը, որ գալիս է մտքիդ, երբ ասում ես ‹‹ֆուտբոլ››:
- Իմ կյանքը:
- Ի՞նչն ես ամենաշատը կարոտում Հունաստանից:
- Ես կարոտում եմ երկրպագուներին, քանի որ մեր խաղերին շատ մարդիկ էին լինում և դա հրաշալի էր:
- Քեզ բավարարու՞մ է աշխատանքը Հայաստանում:
- Իհարկե, ամեն ինչ հրաշալի է ինձ համար:
- Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս «Բանանցում»:
- «Բանանցը» շատ կազմակերպված ակումբ է, բոլորը կատարում են իրենց աշխատանքը, և ինձ իրոք դուր է գալիս այստեղ:
- Ի՞նչ դրական և բացասական կողմեր կնշես՝ համեմատելով ֆուտբոլը Հունաստանում և Հայաստանում:
- Հունաստանում խաղում էիր մեծ ակումբների՝ «Օլիմպիակոսի», «Պանատինաիկոսի» և ՊԱՕԿ-ի նման թիմերի դեմ: Այդ խաղերին տասնյակ հազարավոր երկրպագուներ էին ներկա լինում, իսկ նման պայմաններում խաղալը հաճույք է ցանկացած ֆուտբոլիստի համար: Բացասական կողմերից կնշեի այն, որ Հունաստանում ճգնաժամ էր և դա անդրադառնում էր նաև ֆուտբոլի վրա: Իսկ Հայաստանում նման խնդիրների չեմ հանդիպել:
- Ինչպե՞ս ես պատկերացնում քեզ 10 տարի անց:
- Ես պապիկ կլինեմ (ծիծաղում է): Արդեն մի քանի տարի է, ինչ ես աշխատում եմ իմ երկրից հեռու, ես ցանկանում եմ ամուսնանալ, ունենալ երեխաներ, ունենալ նորմալ կյանք ընտանիքիս հետ: Բայց ես մտադիր եմ շարունակել աշխատել ֆուտբոլում, միգուցե մարզիչ կլինեմ կամ մեկ այլ բան:
- Կարո՞ղ ես հայերեն որևէ բան ասել:
- ‹‹Ախպեր ջան››, ‹‹Շատ լավ փոխանցում էր››: Հայերենը բարդ լեզու է:
©2018 Armenian Soccer
Clubs
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League
- National Cup
- Euro Cups