Rate this item
(0 votes)

Մ21 ՀՀ խաղի վերջին րոպեների խփած 2 գոլերի շնորհիվ խուսափեց պարտությունից

Սեպտեմբերի 11-ին, Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում կայացավ Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական 7-րդ խմբի  9-րդ տուրի հանդիպումը Մակեդոնիայի և ՀՀ  երիտասադրկան   հավաքականների միջև:
Գրանցվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Ընդ որում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները  խաղի 89-րդ րոպեին զիջում էին 1:3 հաշվով: Բայց մնացած ժամանակում իրենց մեջ ուժ գտա  2 գոլ խփել ու խուսափել պարտությունից:
Գոլերը`
1-0` Յանի Ատանասով, 26
1-1` Պետրոս Ավետիսյան, 56, 11մ
2-1` Դավոր Զդրավկովսկի, 73, 11մ
3-1` Դարկո Չուրլինով, 89
3-2` Ալեքսա Ամանովիչ, 90, ինքնագոլ
3-3` Պետրոս Ավետիսյան, 90+3:
Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1. Հենրի Ավագյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Հակոբ Հակոբյան, 6. Վահագն Հայրապետյան, 7. Պետրոս Ավետիսյան, 9. Ռոբերտ Մինասյան (16. Գրիգոր Աղեկյան, 76), 14. Արթուր Նադիրյան (8. Ժիրայր Մարգարյան, 46), 18. Ալիկ Առաքելյան, 19. Էրիկ Վարդանյան (11. Վահան Բիչախչյան, 59), 21. Հայկ Սարգսյան, 22. Ռոբերտ Հակոբյան :
Պահեստայիններ՝ 12. Սևակ Ասլանյան, 4. Ալբերտ Խաչումյան, 13. Կարեն Մելքոնյան, 17. Արմեն Նահապետյան:
Տուրի մյուս երկու հանդիպումներում այսպիսի արդյուքներ գրանցվեցին`
Ռուսաստան-Սերբիա`1:2,
Ջիբրաթար- Ավստրիա`0:5:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում  8 խաղում 8 անընդմեջ հաղթանակ տոնած Սերբիայի ընտրանին:Նրանից 6միավորով ետ մնացող ավստրիացիները ընթանում են 2-րդ , իսկ իրենց ակտիվում 16 միավոր  գրացած ռուսները զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը: Անցկացրած 9 խաղում 8միավոր վաստակած ՀՀ ընտրանին էլ 6թիմերի պայքարում իրենցից  ետ թողնելով Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականներին  ընթանում է 4-րդ տեղում:
Գյուլբուդաղյանցի սաները մրցաշարը  եզրափակիչ `10-րդ տուրում հոկտեմբերի 16-ին արտագնա խաղում մրցելու է խմբի միանձնյա առաջատար`Սերբիայի ընտրանու հետ:


©2018 Armenian Soccer

back to top