Սեպտեմբերի 28-ին Երևանում ՝ Ավանում գտնվող ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել ՀՀ բարձրագույն և 1-ին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ:Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
«Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով: Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ: Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից մեկը արդարության, փոխադարձ վստահության վերահաստատումն է եւ ֆեդերացիան՝ ձեր հետ միասին պարտավոր է այն իրականացնել նաեւ մեր ֆուտբոլում», - իր խոսքում մասնավորապես նշեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր:
©2018 Armenian Soccer