Rate this item
(0 votes)

Գևորգ Ղազարյանի յուրատեսակ բենիքիսը «Շավիշի» կազմում

Պորտուգալիայի պրիմեր լիգայի առաջնության  6-րդ  տուրում «Շավիշն»,  որի կազմում հանդեսէ գալիս  ՀՀ ազգային հավաքականի 30-ամյա կիսապաշտպան  Գևորգ Ղազարյանը իր հարկի տակ հյուրընկալել էր ընթացիկ առաջնության  առաջատար, երկրի  գործող փոխչեմպիոն ՝ Լիսաբոնի «Բենֆիկային»:
Այն դարձավ  հանդիպման գլխավոր  հերոսի ՝Ղազարյանի  յուրատեսակ բենեֆիսը:
Գևորգը տիտղոսակիր մրցակցի   հետ խաղում   դուբլ ձևակերպով  փրկեց  իր  թիմին պարտությունից:

Ուշագրավ է, որ Ղազարյանն  արդեն 2-րդ խաղն անընդմեջ խաղդաշտից չի հեռացել առանց գոլ խփելու: Նա ի դեպ,  նախորդ`5-րդ տուրում     իր նոր  թիմում խփեց   առաջին գոլը «Բոավիշտայի» հետ մրցավեճում  էլ «Շավիշի» համար հաղթական եղավ`2:1:  
6-րդ տուրի  հանդիպման  75-րդ  րոպեին Ղազարյանը տուգանայինից խփած հրաշալի գոլով վերականգնեց  հաշվի հավասարությունը`1:1:  
Սակայն 9 րոպե անց լիսաբոնցիները  նույն Ռաֆայել Դա Սիլվայի խփած գոլի  շնորհիվ, կրկին հաշվի մեջ առաջ անցան `2:1: Ապա  մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակում`90 + 4 -րդ րոպեին  Ժոաո Տեյշերայի  գոլային  փոխանցումից  հետո  կրկին  փայլուն  հարվածով աչքի ընկած Ղազարյանը կարողացավ փրկել իր թիմին պարտությունից`2:2:
«Շավիշի»  կազմում մասնակցած 4 խաղում ՀՀ  հավաքականի կիսապաշտպանը      3գոլ  է հեղինակել ու արդեն հայտնվել է առաջնության  լավագույն ռմբարկուների  ցուցակի առաջատարների շարքում:
Անցկացրած 6խաղում իր  ակտիվում 14 միավոր գրանցած «Բենֆիկան» պահպանեց առաջատարի իր դիրքերն, իսկ Ղազարյանի  «Շավիշն» էլ  վաստակած 7միավորով  զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:


©2018 Armenian Soccer

back to top