Rate this item
(0 votes)

ԱՐԹՈՒՐ ՅՈՒՍՊԱՇՅԱՆ․ «ԿԱՐԵՎՈՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ Է»

Կապանի «Գանձասար-Կապանի»    մամուլի ծառայութայնը  տված  հարցազրույցում ակումբի փորձառու  կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանը խոսել է «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակի, առաջիկա խաղի ու այլ թեմաների մասին․
- «Արարատի» հետ խաղում «Գանձասար-Կապանին» վերջապես հաջողվեց հաղթանակի հասնել։ Ի՞նչ տվեց այդ խաղը ձեզ։
- Իսկապես երկար սպասված հաղթանակ էր։ Սա ֆուտբոլ է, իսկ այս մարզաձևում ամեն ինչ հնարավոր է։ Այդ խաղը մեզ ոգևորեց ու հիմա մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջիկա խաղերում էլ միայն հաղթանակներ ունենանք։ Պետք է հնարավորինս շատ միավորներ վաստակենք։
- Կարո՞ղ ենք ասել, որ «Արարատի» հետ խաղը կարող է «հենման կետ» հանդիսանալ մյուս խաղերի համար։
Ա․Յ․ Բոլորն են ասում, որ դժվարն առաջին հաղթանակն է, բայց ես համամիտ չեմ։ Ցանկացած խաղ շատ բարդ է լինելու և մենք պետք է մեր ուժերի առավելագույնով հանդես գանք, որպեսզի հաջողության հասնենք, հակառակ պարագայում խաղադաշտից միշտ գլխիկոր ենք հեռանալու։ Կարևորն ամեն խաղում հաղթելն է։ Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ հենց այդպես էլ լինի։
- Ինչպե՞ս եք պատրաստվում «Փյունիկի» հետ հանդիպմանը։
- Թիմում ամեն ինչ լավ է։ Հաղթանակը նպաստում է նրան, որ ավելի շուտ ես վերականգնվում, դրական մտքերով ես մարզվում, խաղերին էլ ավելի լավ տրամադրությամ ես մոտենում։ Թիմի ներսում ամեն ինչ լավ է։ Իսկ «Փյունիկի» հետ խաղին էլ մոտենում ենք հենց դրական տրամադրությամբ։
- «Փյունիկի» մասին ի՞նչ կասես։
- Իսկապես շատ լավ թիմ է «Փյունիկը»։ Դա վկայում են նրանց արդյունքներն ինչպես Եվրոպա լիգայում, այնպես էլ ներքին առաջնությունում։ Մեզ համար հեշտ չի լինելու, բայց ամեն ինչ անելու ենք դրական արդյունքի հասնելու համար։

©2018 Armenian Soccer

back to top