Rate this item
(0 votes)

«Շիրակը» չկարողացավ հաղթել 10 րոպե 10 հոգով խաղացած ՀՀ փոխչեմպիոնին

ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության10-րդ տուրում ՝ 2-րդ շրջանի առաջին խաղում «Շիրակը» Գյումրու քաղաքային մարզադաշտում հանդիպեց  մրցաշարի  առաջատարներից մեկի ՝ Երևանի «Բանանցի» հետ:
Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը Վարդան Բիչախչյանի սաների    համար թվով 6-րդն էր.դրանցից՝  3-ը   իր հարկի տակ,մյուս 3-ը՝ արտագնա խաղերում:
Ցածր տեմպով, ու հավասար պայքարում ընթացած խաղն  հիմնականում  անզիջում մրցակցության նշանաբանով: Տանտերերը  խաղավերջում հաղթանակ կորզելու հնարավորություն ստացան,սակայն դրանից չկարողացան օգտվել:
85-րդ րոպեին ՀՀ  փոխչեմպիոն  «Բանանցը» մնաց 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի  համար  կարմիր քարտ ստացավ  ու խաղադաշտից հեռացվեց 32-ամյա սերբ պաշտպան  Բորիսլավ  Յոհանովիչը:
Ի պատիվ Իլշատ Ֆայզուլինի սաների պիտի նշել, որ նրանք խաղի վերջին 10րոպում (մրցավարը լրացուցիչ ավելացրեց էր 5 րոպե)  10հոգով էլ հաջողության պաշտպանվեցին, ու անգամ մի քանի  վտանգավոր հակագրոհ  ձեռնարկեցին , ու այսպես կարողացան այդ վիճակում պահպանել իրենց համար ձեռանատու 0:0 հաշիվը:
Այս ոչ-ոքիից հետո «Բանանցը» վաստակած 17 միավորով  ժամանսկավորկավորապես   (մինչև այսօր երեկոյան  անցկացվելիք  «Արարատ-Արմենիա- «Լոռի հանդիպման ավարտը)   գլխավորեց  մրցսշարային աղյուսակը:
Իսկ ահա «Շիրակին»,  ապա   վերջինս իր ակտիվում ունեցած միավորների քանակը հասցրեց  9-ի, ու  վերստին մնացին   իրենց զբաղեցրած 6-րդ տեղում:

©2018 Armenian Soccer

back to top