Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյան ««Փյունիկի» հետ հանդիպումն ինձ համար առանձնահատուկ չէ»

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի ծառայությունը հարցազրույց  անցկացրել  թիմի  նորանշանակ գլխավոր   մարզիչ Վարդան Մինասյանի հետ` երկշաբաթյա մարզումների, թիմի մարզավիճակի և առաջիկա մրցակից ՝ «Փյունիկի»  մասին:
- Ինչպե՞ս կգնահատեք երկշաբաթյա մարզումների արդյունքները, հաջողվե՞ց ամբողջովին իրականացնել այն ամենն ինչ նախապես պլանավորել էիք:
- Այո, կարծում եմ հաջողվեց իրականացնել այն, ինչ նախապես պլանավորել էինք: Մեր բախտը այս հարցում մի փոքր բերեց՝ համեմատած մյուս թիմերի, քիչ ֆուտբոլիստներ էին մեր թիմից մասնակցում հավաքականի խաղերին: Մեր մարզումների ընթացքում հիմնական շեշտը դրել ենք ֆունկցիոնալ վիճակի զարգացման վրա, միևնույն ժամանակ կարևորելով թիմի տակտիկական զարգացումը: Մարզումների ամբողջ աշխատանքային ոճը փոխել ենք, և մեզ ժամանակ է պետք, որ թիմը հարմարվի մեր պահանջներին:
- Վաղը դուք խաղալու եք «Փյունիկի» հետ , որի հետ դարձել եք Հայաստանի չեմպիոն ՝ երեք անգամ որպես ֆուտբոլիստ և երեք անգամ որպես գլխավոր մարզիչ: Ձեզ համար սա հատո՞ւկ խաղ է:
- Հատուկ խաղ չէ, ես ոչ մի թիմ չեմ առանձնացնում: Ինձ համար կա մրցակից, ուսումնասիրում ենք թիմի ուժեղ և թույլ կողմերը և պատրաստվում խաղին: Ոչ մի ամբիցիաներ կամ հատուկ մոտեցում չունեմ հակառակորդ թիմերի նկատմամբ:
- Ի՞նչ մարզավիճակով հետ եկան Գոռ Մալաքյանը և Ժիրայր Շաղոյանը հավաքականի խաղերից, ինչպե՞ս կգնահատեք նրանց պատրաստվածությունը «Փյունիկի» հետ խաղից առաջ:
- Երկուսն էլ լավ մարզավիճակում են գտնվում և ամենակարևորը առանց վնասվածքների վերդադարձան թիմ: Գոռ Մալաքյանը հավաքականի հետ վերջին խաղում չխաղաց և հոգնածություն չունի՝մեր վերջին երկու մարզումներին մասնակցեց և պատրաստ է առաջիկա հանդիպմանը:

©2018 Armenian Soccer

back to top