Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյանը պարզաբանել է, թե ինչու է հեռացել ՀՀազգային ընտրանուց

ՀՀ ազգային հավաքականի   նախկին  գլխավոր  մարզիչ Վարդան Մինասյանն, ով ներկայումս գլխավորել է «Արարատ-Արմենիան»,   ակումբի մամուլի ծառայությունը  տված հարցարզրույցում   պարզաբանել է,  թե ինչու է որոշել հեռանալ   հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
-Վերջին հարցը, որն ուղիղ կապ չունի մեր ակումբի հետ, բայց հետաքրքրում է հայ ֆուտբոլասերներին, կպատմե՞ք ՀՀ  հավաքականը լքելու մանրամասների և պատճառների մասին:
- Ճիշտն ասած, այս հարցի շուրջ այդքան էլ չեմ ուզում խոսել մամուլում. կարծում եմ հարցեր կան, որոնք պետք չէ մամուլում տարածել: Ես գիտեմ մեր ֆուտբոլասերներին ինչ հարց է հետաքրքրում, կուզեմ ասել նրանց, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք և ունենք տարբեր արժեքներ: Ինչ-որ մեկի համար կարևոր է իր աշխատանքը, ինչ-որ մեկի համար ֆինանսներն են կարևոր, մեկ այլ մարդու համար կարևոր են մարդկային հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում ես կարևորել եմ մարդկային հարաբերությունները, և դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա: Գիտեմ, որ ֆուտբոլասերներին հետաքրքրում է նաև այն, թե ինչու անսպասելի եղավ իմ որոշումը, կասեմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իմ որոշումը անսպասելի է եղել, կամ ընդհանրապես չեն տիրապետում տեղեկությանը, կամ կիսատ են տիրապետում: Այսքանը իմ որոշման մասին:


©2018 Armenian Soccer

back to top