Rate this item
(0 votes)

Ռոբերտ Արզումանյանը որոշել է խաղակոշիկները կախել մեխից.ՀՖՖ-ն նրա պատվին կկազմակերպի արդյո՞ք հրաժեշտի խաղ

ՀՀ ազգային  հավաքականի և «Արցախի» պաշտպան  Ռոբերտ Արզումանյանն ավարտում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
Այս մասին ՀՀ  բարձրագույն խմբի 12-րդ տուրի «Արցախ»-«Լոռի» (2:3) հանդիպումից ավարտից հետո հետխաղյա մամուլի ասուլիսի  ժամանակ հայտնել է երևանյան ակումբի   գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ  Արզումսնյանը  «Արցախի» հետ պայմանագիր էր կնքել այս ամռանը,սակայն վնասվածքից   չապաքինվելով,  այդպես էլ   պաշտոնական որևէ հանդիպման չի մասնակցել:
Ինչպես հայտնում են «Արցախի» մամուլի ծառայությունից,    33-ամյա ֆուտբոլիստը  մոտ 13 տարվա կարիերայից հետո որոշել է խաղակոշիկները կախել մեխից  և ավարտել  իր մարզական կարիերան:
Նկատենք, որ տաղանդաշատ ֆուտբոլիստը 2005-2016թթ ՀՀ ազգային հավաքականում մասնակցել էր 74 հանդիպման և խփել էր  5 գոլ:Բացի այդ նա ելույթներ էր ունեցել նաև ՀՀ երիտասարդական  ընտրանու կազմում, ու այստեղ էլ    մասնակցած 9 հանդիպման ընթացքում   2գոլ էր հեղինակել:
Նա կարիերան սկսել էր Երևանի «Փյունիկում», ապա հանդես էր եկել նաև  դանիական  «Ռանդերս», լեհական  «Յագոլինիա», ռուսական  «Ամկար», «ԲՄԱ-Խաբարովսկ» ղազախական՝  «Ակտոբե», Կարագանդայի  «Շախտյոր» ակումբերի կազմերում:  
Կարծում ենք  ՀՀ հավաքականի հաջողություններում մեծ ներդրում ունեցած այս ֆուտբոլիստի պատվին ՀՖՖ-ն  հրաժեշտի   խաղ  կազմակերպի, քանի որ նրա կարգի ֆուտբոլիստը  միանգամայն արժանի է  դրան:

©2018 Armenian Soccer

back to top