Rate this item
(0 votes)

ՀՀ գործող չեմպիոնը Թբիլիսիում ընկերական խաղում զիջեց Վրաստանի փոխչեմպիոնին

ՀՀ  չեմպիոն և ՀՀընթացիկ առաջնոթւյան միանձնյա առաջատար Երևանի «Ալաշկերտը»,  օգտվելով առաջնությունում հայտարարված խաղադադարից, Վրաստանում ընկերական հանդիպում անցկացրեց Թբիլիսիի «Դինամոյի» հետ։
«Ալաշկերտընոյմբերի 17-ին Երևանում վերջին մարզումն անցկացրեց սեփական մարզադաշտում  և մեկնեց Թբիլիսի, որտեղ  այսօր`նոյեմբերի 18-ին  միջազգային ստուգողական հանդիպում  անցկացրեց  տեղի «Դինամոյի» հետ:Վրաստանի մայրաքաղաքում «Ալաշկերտի» պատվիրակությունը  հանգրվաել էր ի Golden Palace հյուրանոցում: «Դինամո» - «Ալաշկերտ» հանդիպումն այսօր  կայացավ  Թբիլիսիի «Զեստաֆոնի» : Ի դեպ, այս մարզաբազայում իր մարզումներն է անցկացնում Վրաստանի ազգային հավաքականը

Արամ Ոսկանյանի ղեկավրությամբ հանդես եկող ՀՀ չեմպիոնը   խաղակեսերից յուրաքանչյուրում  մեկական գնդակ բաց թողեց ու պարտվեց 0:2 հաշվով։
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը տեղեկացնում են,որ  1-ին խաղակեսից հետո պարտվում ենք նվազագույն հաշվով:
Խաղակեսի վերջնամասում մրցավարը գոլ «նվիրեց» դաշտի տերերին` նախ ցուցում տալով տուգանայինն իրացնել սուլիչով, իսկ հետո թույլ տալով առանց սուլիչ կատարել հարվածը` դեռևս անպաշտպան դարպասին:
Դրվագներից մեկում դարպասը գրավելուն շատ մոտ էր Գուստավո Մարմենտինին:2-րդ խաղակեսում դինամոյականները  ևս մեկ գոլ խփեցին ու հաղթեցին:Նկատենք, որ «Ալաշկերտն» ու դինամոն արդեն հանդիպում էին 3-րդ անգամ:Նախորդ 2 հանդիպումը 2016թ-ին ՉԼ-ի 2-րդ փուլի  շրջանակում է եղել:  Թբլիսիում  գրացվել է 1:1 հաշիվը, ,իսկ Երևանում`2:0 հաշվով   հաղթել էին թբիլիսցիները: Ներկայումս Դինամոն Վրաստանի  առաջնությունում 10թիմների պայքարում 32 տուրից  հետո զբաղեցնում 2-րդտեղն ու մրցաշարի ավարտից 4 տուր առաջ առաջատարից`    «Սաբուրթալոյից» ետ է մնում 8 միավորով; «Դինամոն հերթական ՝՝33-րդ տուրում նոյեմբերի 26-ին արտգնա հխաղում մրցելու է հենց «Սաբուրթալոյի» հետ:Նկատենք, որ «Ալաշկերտն» էլ ՀՀ առաջնության  17-րդ տուրի շրջանակում  նոյեմբերի  24-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի  3-րդ տեղում   ընթացող «Բանանցին»:


©2018 Armenian Soccer

back to top