Rate this item
(0 votes)

ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԹԻՄԵՐԻՑ Golden state 2008 black ԱՄՆ-Ի ՉԵՄՊԻՈՆ, Golden State 2009 Black ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՀՌՉԱԿՎԵՑ

Ֆուտբոլի ի  ՀՀ ազգային հավաքականի  նախկին խաղացողներ՝  ԱՐՄԱՆ և ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆ երկվորյակ եզբայրները  նոյեմբերի 13-ին նշեցին իրենց  ծննդյան 39-րդ տարեդարձը:
Նրանցից Արմանն այժմ  բնակվում և  աշխատում է Ռումինիայում ՝ Բուխարեսոտւմ, իսկ  Արտավազդը `ԱՄՆ-ում,  ուր   մարզչական  գործնեություն է ծավալում:
Արտավազդի   ղեկավարած պատանեկան թիմերը   ընթացիկ մրցաշրջանում  զգալի հաջողություններ են գրանցել, դառնալով ԱՄՆ-ի առաջնության  և միջազգային մրցաշարի մրցանակիրներ:
Օրերս,  նման մի հաջողության էլ արձանգրեց ու իրենց մարզչի հիանալի ծննդյան նվեր մատուցեց  ԱՄՆ-ի   CSL liga պատանեկան լիգայի 2009թ ծնված պատանիների  առաջնության մասնակից` Golden State 2009 Black  թիմը:
Քարամյանի ղեկավարած այս թիմն, որ կազմված է  բացառապես հայազգի պատանիներով,    3 ամիս տևած մրցաշարում 7թիմերի պայքարում  2շրջանով անցկացված ստուգատեսում  12 հանդիպումներում  8հաղթանակ տարավ, 1ոչ-ոքի խաղաց ու 3 պարտություն  կրեց  և  վաստակած 25միավորով,   գրավեց  պատվաբեր 2-րդ հորիզոնականն ու դարձավ ստուգատեսի արծաթե մեդալակիր:  
Չեմպիոնի կոչումը նվաճեց  31 միավոր վաստակած Juggle  the WorldWSPFC  Blk-ը:
Նոյեմբերի 18-ին   մարզիչ Քարամյանի ուրախությունը կրկնակի դարձավ: Այդ օրը ավարտվեց նաև 2008թ պատանիների  առաջնությունն: Այստեղ Արտավազդ Քարմայանի թիմը ՝ Golden state 2008 black 8 թիմերի պայքարում  14հանդիպումներում տոնեց 11 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղաց և  2պարտություն կրեց և վաստակած 34 միավորով հռչակվեց ստուգատեսի չեմպիոն   և  արժանացավ   ոսկե մեդալներին ու պատվավոր գավաթին:
Խփած 23 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն ու լավագույն հարձակվողը ճանաչվեց  մարզչի որդին `ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ:
Արսենից բացի  հատուկ մրցանակների են արժանացել նաև այս    թիմի հետևյալ խաղացողնեը`
Լավագույն  դարպասապահ՝ԱՎԵՏԻՍ ՕՀԱՆՅԱՆ,
Լավագույն պաշտպան`ՔՐԻՍՏԱՓՈՐ  ԳՈՒԶՄԱՆ,
Լավագույն պաշտպան`ԱՐՄԱՆ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ,
Լավագույն գոլային փոխացումների հեղինակ`ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ:

Այնպես, որ   Արտավազդ Քարամյանի  ուրախությունն ու ծննդյան նվերը կրկնակի ստացվեց:


©2018 Armenian Soccer

back to top