Rate this item
(0 votes)

ՀՀ ընտրանին չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին, ու բավարարվեց … խմբում 2-րդ տեղը գրավելով

Նոյեմբերի 19-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի D դիվիզիոնի  4-րդ խմբի վերջին տուրի Լիխտենշեյն-Հայաստան հանդիպում,որն    ավարտվեց   2:2 հաշվով:
Գոլերը խփեցին՝ Սարգիս Ադամյան, 9, Մարսել Բյուխել, 44, Նիկոլաս Հասլեր, 47, Ալեքսանդր Կարապետյան, 85:
Զգուշացումներ՝ Մարտին Ռեխշտայներ, 59, Բենջամին Բյուխել, 67, Հովհաննես Համբարձումյան, 73:
Արմեն Գյուբուդաղյանցի ղեկավարությամբ հանդես եկած ՀՀ ազգային հավաքականը  մրցաշարի եզրափակիչ տուրի  խաղում չկարողացավ հաղթել գաճաճ պետության` 160ք.մ. տարածք զբաղեցնողղ ,ու 37810բնակիչ ունեցող Լիխտենշտեյնի ընտրանուն  ու 6 խաղում (3 հաղթանակ,   1 ոչ-ոքի և 2 պարտություն)  վաստակած 10միավորով  խմբում զբաղեցրեց 2-րդհորիզոնկանը: Եզրափակիչ տուրի 2-րդ խաղում  Մակեդոնիայի ընտրանին  սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց Ջիբրաթարի հավաքականին ու իր ակտիվում  գրանցած 15 միավորով ճանաչվեցին խմբի հաղթող ու պայքարը կշարունակեն   4-րդ դիվիզոնի հաղթողին  և ԵՎՐՈ-2020 եզրափաիչ մրցաշարին մասնակցելու ուղեգրի տիրակալին որոշելու համար:
Նկատենեք, որ ՅուրաՄովսիսյանը խփած 5 գոլով Բելառուսի ընտրանու 30-ամյա կիսապաշտպան  Ստանիսլավ Դրագունի  հետ 4-րդ դիվիզոնի լավագույն ռմբարկուների ցուցակում  կիսեց 1-2-րդ տեղերը:
Մակեդոնիայի հավաքականից  բացի  4–րդ  դիվիզիոնի մյուս 3 խմբերում հաղթող չճանաչվեցին  Վրաստանի, Բելառուսիև Կոսովոյի ընտրանիներն, որոնք էլ պայքարը  շարունակում են 4-րդ դիվիզոնի հաղթողին  և ԵՎՐՈ-2020 եզրափակիչ մրցաշարին մասնակցելու ուղեգրի տիրակալին որոշելու համար:


©2018 Armenian Soccer

back to top