Rate this item
(0 votes)

Արթուր Ոսկանյան.«Միջազգային խաղերը շատ են հարկավոր»

Մինչև 19  տարեկանների երևանյան միջազգային ընկերական  մրցաշարի  եզրափակիչ`3-րդ տուրի Հայաստան-Գերմանիա  հանդիպման ավարտից հետո,  հետխաղյա մամուլի ասոիլիցի ժամանակ Մ-19 ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին.
-Մեր հավաքականը մասնակցեց հերթական մրցաշարին: Ինչպե՞ս կամփոփեք արդյունքները:
-Գիտեինք, թե ինչ հավաքականներ են գալու, բոլոր երեք խաղերում հորդորում էինք տղաներին, որ, ամենակարևորը, ֆուտբոլ խաղան, ինչքան որ կարող են: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչ առաջնություններում են խաղում մեր տղաները, իսկ իրենք չեն խաղում նույնիսկ 1-ին խմբի առաջնությունում: Չորս դարպասապահ էինք հրավիրել, չորսն էլ իրենց թիմերում չեն խաղում: Նույնիսկ տարիքով ավելի փոքր դարպասապահ հրավիրեցինք, քանի որ նա ինչ-որ չափով խաղում է իր թիմում: Հրավիրվում է 1-ին խմբի մասնակից թիմ, բայց այնտեղ էլ չի խաղում:
-Մի խոսքով բոլոր դիրքերում խնդիրներ կային, բայց փորձեցինք խաղալ ֆուտբոլ նման հզոր հավաքականների դեմ: Ինչքանով ստացվեց, տեսաք, բայց ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր: Ֆիզիկապես շատ ենք զիջում և դա գալիս ոչ թե ֆիզպատրաստության մարզչից, այլ հիմնական պատճառն այն է, որ տղաները բարձր տեմպով խաղեր չեն անցկացնում և չեն կարող ֆիզիկական որակները բարելավել:
-Ի՞նչ տվեց այս մրցաշարը Ձեզ:
-Առաջին հերթին, մենք և ֆուտբոլիստները հասկացանք, թե ինչքան հզոր հավաքականներ են և նման խաղերին պետք է լավ պատրաստվել: Ֆուտբոլիստները պետք է խաղան իրենց թիմերում, խաղային պրակտիկա ունենան և ես կարծում եմ, որ նմանատիպ խաղեր շատ պետք է լինեն, որպեսզի տղաները միջազգային խաղերի միջոցով փորձ ձեռք բերեն ու, ինչու չէ, իրենց ֆիզիկական վիճակը բարելավեն:


©2018 Armenian Soccer

back to top