Rate this item
(0 votes)

Ղազախստանի երիտասարդական ընտրանու հայազգի երիտասարդ կիսապաշտպանը երկարաձգել է «Շախտյորի» հետ կնքած պայմանագիրը

Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Կարագանդայի  «Շախտյոր» ՖԱ-ի սան,  ներկայումս Ղազխաստանի երիտասարդական ընտրանու 20-ամյա  կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը  երկարաձգել է ակումբի հետ կնքած պայմանագիրը: Վերջինիս ժամկետը լրանում է 2019թ-ի վերջին:
Անցած մրցաշրջանում 12թիմերի պայքարում  8-րդ  տեղը գրաված «հանքափորների» թիմի կազմում Նաջարյանը  մասնակցել է  25 հանդիպման,   որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 1348րոպե: Այդ ընթացքում 2 գոլ է հեղինակել ու կատարել է 1 գոլային փոխանցում:


©2018 Armenian Soccer

back to top